Ավստրիայի խորհրդարան ճանաչողական այցի շրջանակում քննարկվել են բյուջետային գործընթացի առանձնահատկությունները

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ի զարգացման ծրագրի «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակում ճանաչողական այցով Ավստրիայի խորհրդարան են այցելել ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանը, հանձնաժողովի անդամներ Արուսյակ Մանավազյանը, Միքայել Թումասյանը, ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վահան Նարիբեկյանը, Հաշվեքննիչ պալատի նախագահ Ատոմ Ջանջուղազյանը եւ ԱԺ բյուջետային գրասենյակի փորձագետներ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովից, այցի ընթացքում խորհրդարանի կողմից բյուջետային գործընթացի հանդեպ վերահսկողության ուղիները եւ ավստրիական փորձի կիրառման հնարավորություններն են քննարկվել Ավստրիայի խորհրդարանի բյուջետային հանձնաժողովի նախագահ Գաբրիել Օբերնոստերերի եւ հանձնաժողովի անդամների հետ հանդիպմանը:

«Ավստրիայի խորհրդարանի բյուջետային գրասենյակում կայացած հանդիպմանը քննարկվել են բյուջետային գրասենյակի գործունեության արդյունավետության բարձրացման հարցերը, իսկ Ավստրիայի ֆինանսների նախարարության բյուջետային բլոկի պատասխանատուների հետ՝ բյուջետային տարվա ընթացքում խորհրդարանի դերակատարությանը վերաբերող հարցերը:

Այնուհետեւ Ավստրիայի Հաշվեքննիչ պալատում խորհրդարանականները ծանոթացել են նրանց գործունեության առանձնահատկություններին: Ավստրիայի Հաշվեքննիչ պալատը տվյալներ ստանալու հարցում չունի սահմանափակում, ինչպես նաեւ տալիս է գնահատական Կառավարության կողմից առաջարկվող ծրագրերից բխող գործընթացներին»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ հանդիպումներ են եղել նաեւ Ավստրիայի Ֆիսկալ խորհրդում, Կատարողականի գրասենյակում, Ավստրիայի խորհրդարանի հետազոտական ու կրթական ծրագրերի կենտրոններում: Հանդիպում է եղել նաեւ Ավստրիա-Հարավային Կովկաս բարեկամական խմբի ղեկավար Անդրեաս Միննիչի հետ:

Հայերեն Русский

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան