Միջազգային

5,8 մագնիտուդով երկրաշարժ Է տեղի ունեցել Կուրիլներում

1 րոպեի ընթերցում

5,8 մագնիտուդով երկրաշարժ Է տեղի ունեցել Կուրիլներում

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սեյսմոլոգները մայիսի 16-ին 5,8 մագնիտուդով երկրաշարժ են գրանցել Կուրիլներում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին հաղորդել են Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Միասնական երկրաֆիզիկայի ծառայության սախալինյան մասնաճյուղում:

«5,8 մագնիտուդով ստորգետնյա ցնցումները գրանցվել են մայիսի 16-ին ժամը 16:25-ին (Երեւանի ժամանակով 09:25-ին) Խաղաղ օվկիանոսում: Էպիկենտրոնն ընկած Է Պարամուշիր կղզու Սեւերո Կուրիլսկ քաղաքից 40 կիլոմետր դեպի հարավ-արեւելք, օջախը գտնվել 75 կիլոմետր խորության վրա»,-պատմել Է զրուցակիցը: Ինչպես ճշտել են Ռուսաստանի ԱԻՆ-ի տարածաշրջանային գլխավոր վարչության մամուլի ծառայությունում, սեյսմոիրադարձության զգալիությունը կազմել Է մինչեւ հինգ բալ:

Նախնական տեղեկատվության համաձայն, տուժածներ եւ ավերածություններ չկան: Ցունամիի տանգնապ չի հայտարարվել: Հերթապահ ծառայությունները հեռախոսազանգեր չեն ստացել: Սեւերո-Կուրիլսկի շրջանի վարչակազմի եւ տեղի հրշեջ-փրկարարական կայազորի օպերատիվ խմբերը զննում են շենքերը հնարավոր վնասվածքների համար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում