Պաշտոնական

Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Լեհաստանի նախագահին

1 րոպեի ընթերցում

Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Լեհաստանի նախագահին

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ծննդյան 50-րդ տարեդարձի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Լեհաստանի Հանրապետության նախագահ Անջեյ Դուդային: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Նախագահ Խաչատուրյանի ուղերձում մասնավորապես ասվում է.«Հայաստանը կարևորում է Լեհաստանի հետ բարեկամական հարաբերություն­ների և կառուցողական երկխոսության շարունակական ամրապնդումն ինչպես երկկողմ, այնպես էլ Եվրամիության շրջանակներում։

Վստահ եմ, որ առկա են բոլոր նախադրյալները համատեղ ջանքերով մեր երկրների փոխգործակցությունը որակական նոր մակարդակի բարձրացնելու համար»:

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում