Կրակոցներ Երևանում. 3 մարդ տեղափոխվել է հիվանդանոց

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Նոր Նորք վարչական շրջանում կրակոցներ են հնչել, ինչի հետևանքով երեք քաղաքացի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ քննչական կոմիտեն դեպքի վերաբերյալ հաղորդագրություն է տարածել՝ հայտնելով, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:

Միջադեպը տեղի է ունեցել Նոր Նորքի 4-րդ զանգվածում:

Նախնական տվյալներով, 2022թ. մայիսի 13-ին՝ ժամը 00:50-ին, հաղորդում է ստացվել այն մասին, որ կան արյան հետքեր, կրակված փամփուշտներ և ավտոմեքենա:

Նախաքննության ընթացքում կատարվել են քննչական և դատավարական անհրաժեշտ գործողություններ՝ դեպքի վայրի զննություն, որի ընթացքում Նոր Նորքի 4-րդ զանգվածի Ա.Հովհաննիսյան փողոցի հարակից տարածքներից հայտնաբերվել և վերցվել են 19 կրակված պարկուճ, 2 կրակված գնդակ և 1 փամփուշտ, ինչպես նաև հայտնաբերվել են արնանման հետքեր: Հայտնաբերվել է նաև «Porsche» մակնիշի ավտոմեքենա՝ կրակված գնդակի հետևանքով առաջացած վնասվածների հետքերով:

Կատարվում է նախաքննություն: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու ուղղությամբ:

Հայերեն English

ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու «Հանրապետություն» կուսակցության դիմումը

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա