Սպորտ

Բռնցքամարտիկ Անուշ Գրիգորյանը հաղթանակով մեկնարկեց աշխարհի առաջնությունում

1 րոպեի ընթերցում

Բռնցքամարտիկ Անուշ Գրիգորյանը հաղթանակով մեկնարկեց աշխարհի առաջնությունում

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի կանանց բռնցքամարտի հավաքականի անդամները շարունակում են ելույթներն աշխարհի առաջնությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ֆեդերացիան: Հայ բռնցքամարտիկները հաղաթական մրցելույթներ են ունենում Թուրքիայում ընթացող բռնցքամարտի կանանց աշխարհի առաջնությունում: Այս անգամ հաղթանակ տոնեց 50 կգ քաշային Անուշ Գրիգորյանը: Վերջինս իր մեկնարկային մենամարտում մրցեց ֆին Պիռլա Կաիվո Օյջայի հետ և հաղթեց առավելությամբ:Գրիգորյանը ֆին մրցակցից ռևանշ վերցրեց Ստրանջայի մրցաշարում կրած պարտության դիմաց:

Ստամբուլում ընթացող աշխարհի կանանց առաջնությանը մասնակցում են Անուշ Գրիգորյանը,Եկատերինա Սիչևան, Անի Հովսեփյանը և Գայանե Տեր-Բարսեղյանը: Կանանց աշխարհիառաջնությունը մեկնարկել է մայիսի 9-ին և կեզրափակվի մայիսի 20-ին:

Կարդացեք հոդվածը` Türkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում