Դեսպան Տիգրան Մկրտչյանն հանդիպում է ունեցել Կիպրոսի Թեմի Կաթողիկոսական Փոխանորդի և հայկական համայնքի ներկայացուցիչների հետ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մայիսի 11-ին Կիպրոսում աշխատանքային այցելությամբ գտնվող Հունաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը այցելել է Կիպրոսի Ազգային Առաջնորդարան, որտեղ հանդիպում է ունեցել Կիպրոսի Թեմի Կաթողիկոսական Փոխանորդ Գերշ. Տ. Խորեն Արք. Տողրամաճեանի և Կիպրոսի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Հունաստանում Հայաստանի դեսպանության տարածած հաղորդագրությունից, հանդիպմանը դեսպան Տիգրան Մկրտչյանը ողջունելով ներկաներին՝ ներկայացրել է Կիպրոս իր այցելության նպատակները և հանդիպումների օրակարգը։ Հանգամանալից կերպով անդրադարձել է իր առաքելության, առաջիկայում նախատեսվող մի շարք ձեռնարկներին, Հայաստան-Սփյուռք հարաբերություններին, ինչպես նաև հայ-կիպրական հարաբերությունների հետագա ամրապնդման ու զարգացման նպատակով ձեռնարկվող քայլերի մասին։

Դեսպան Տիգրան Մկրտչյանն ընդգծել է Կիպրոսի հասարակության մեջ և երկու երկրների միջև հարաբերությունների ամրապնդման գործում կիպրահայության կարևոր դերը, հատկապես՝ տնտեսական, մշակութային և հումանիտար ոլորտներում:

Դեսպան Տիգրան Մկրտչյանը պատասխանել է ներկաների բոլոր հարցերին։

Հանդիպմանն ներկա են եղել Կիպրոսի Խորհրդարանի Պետական Ներկայացուցիչ Վարդգես Մահտեսեանը, Կիպրոսում ՀՀ պատվավոր հյուպատոս Մարտին Մինասյանը, Նիկոսիայի Հոգևոր Հովիվ՝ Տ. Մոմիկ Քհն. Հապեշեանը, Թեմի Պատգամավորական Ժողովի ատենապետն ու անդամները, Ազգային Վարչության ատենապետն ու անդամները, կառույցների, կուսակցությունների, կրթական, մշակութային, մարզական միությունների ատենապետերը, ներկայացուցիչները եւ անդամները, Նարեկ Վարժարանի հոգաբարձութեան ատենապետը, անդամները, տնօրենուհին եւ տեղական հայկական մամուլի խմբագիրները։

Հայերեն

«ՈւսանողականFest»-ը վերադառնում է․ հոկտեմբերի 10-ին ավելի քան 500 ուսանող կհամախմբվի մեկ հարթակում

Բելգիայի գործարարները հետաքրքրված են Հայաստանով, կյանքի են կոչվում կոնկրետ ծրագրեր

Սևանի երաժշտական դպրոցը հյուրընկալել է Երևանի Միքայել Միրզոյանի անվան երաժշտական դպրոցի ուսուցիչներին և սաներին

ՀՀ ՏԿԵ նախարարն ու Կատարի դեսպանը քննարկել են երկու երկրների միջև տրանսպորտային համագործակցության ընդլայնման հնարավորությունը

Սևանում աղբի տեսակավորված թափոնները ստանում են երկրորդ կյանք

Հրազդան գետում անցկացվել է բայդարկաների և կանոեների հուշամրցաշար

Ռուբիոն բացառել է Իրանի՝ միջուկային զենք ունենալու հնարավորությունը՝ սպառնալով «կործանարար» պատժամիջոցներով

Աշակերտուհու նկատմամբ բռնություն կիրառած ուսուցչուհու վերաբերյալ կայացվել է ձերբակալման որոշում

Հայտնի են քիմիայի բնագավառում Նոբելյան մրցանակի 2026 թ. դափնեկիրները

Կիևը ԵՄ-ից 1,2 միլիարդ եվրո է ստացել ռազմական ծախսերի համար