Սահակաշվիլիին բանտից տեղափոխել են «Վիվամեդի» կլինիկա

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանում դատապարտված նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիին Ռուսթավիի թիվ 12 բանտից, որը սպասարկում Է պատժական համակարգին, տեղափոխել են Թբիլիսիի «Վիվամեդի» բժշկական կենտրոն՝ հետազոտություն անցկացնելու եւ անհրաժեշտության դեպքում բուժընթաց անցնելու համար:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդում Է «Մտավարի արխի» հեռուստաալիքը: Կլինիկայի շենքի մոտ ուժեղացվել են պահպանության միջոցները, մուտքի տարածքը շրջագծել են ոստիկանական ժապավենով: Սահակաշվիլիի մերձավորները, զինակիցներն ու կողմնակիցները դեռ երեկ երեկոյան Էին սպասում նրա տեղափոխմանը, բայց, ինչպես պարզվեց, նրանք զուր են երկար ժամեր անցկացրել կլինիկայի մոտ՝ սպասելով նախկին նախագահին:

Երեկվանից բուժկենտրոնում իրականացվել են նախապատրաստական աշխատանքներ: Սահակաշվիլիին քաղաքացիական կլինիկա տեղափոխելու մասին հայտարարել Է արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեն: Սահակաշվիլին համաձայնել Է, բայց ընտանիքի անդամների, «Էմպատիա» կենտրոնից բժիշկների, պատգամավորների եւ փաստաբանների այցերն ապահովելու, ինչպես նաեւ իր հետ մոր մշտապես գտնվելու պայմանով: Նախքան տեղափոխելը նախկին նախագահի մոր՝ Գիուլի Ալասանիայի հետ կապվել Է «Վիվամեդի»-ի ղեկավարությունը եւ հանդիպում նշանակել: Ժամանելով վայր՝ Ալասանիան ոչ մեծ մեկնաբանություններ Է արել ԶԼՄ-ների համար:

Նրա խոսքով՝ կլինիկան լավն Է, բայց օրակարգում, այնուամենայնիվ, ծառացած Է Սահակաշվիլիին արտասահմանում բուժվելու հնարավորության հարցը: Փաստաբանները, ընտանիքի անդամները եւ Սահակաշվիլին ինքը միաձայն հայտարարել են, որ իրեն հարկ եղած ձեւով չեն բուժում պատժիչ հաստատությունում, եւ որ նա գտնվում Է կյանքի ու մահվան շեմին, ուստի անհրաժեշտ Է, որպեսզի նախկին նախագահը բուժումն ստանա արտասահմանում, հաղորդել Է Sputnik-ը:

Հայերեն Русский

Մենք չէ, որ որևէ բան ենք անում ՌԴ-ի հետ հարաբերությունները վատթարացնելու համար․ Ռուբինյանն արձագանքել է Վոլոդինի հայտարարություններին

Հարություն Հարությունյանն ընտրվեց ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ

Ծովազարդ-Գավառ ճանապարհահատվածում իրականացվում են միջին նորոգման աշխատանքներ

Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 1 հողամաս վերադարձվեց համայնքին. Դատախազություն

ՀՀ ՏԿԵՆ-ում Իրանի դեսպանի հետ քննարկվել է Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցման նախաձեռնությունը

ԱԺ նիստ. 26/08/2026

Հիմնանորոգվում է Գավառ քաղաքի Սայադյան փողոցը

ՇՄ նախարարությունից հորդորում են չայրել խոզանները և չնպաստել շրջակա միջավայրի կարևորագույն բաղադրիչների ոչնչացմանը

Հորմուզի նեղուցի կառավարման շուրջ Օմանի հետ բանակցությունները կտևեն 60 օր. Իրանի ԱԳՆ

Հայաստանում օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 7-9 աստիճանով