Իրանը անընդունելի է համարում Թուրքիայի կողմից Արաքս գետի վրա ամբարտակների կառուցումը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանն անընդունելի է որակել Թուրքիայի կողմից Արաքս գետի վրա ամբարտակների կառուցումը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջկառավարական համատեղ հանձնաժողովի 17-րդ նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Իրանի էներգետիկայի նախարար Ալի Աքբար Մեհրաբիանը:

Նրա խոսքով՝ այն քայլերը, որ ձեռնարկվում են Թուրքիայի կողմից ամբարտակների շինարարության հարցում, համաձայնեցված չեն Արաքս գետի ավազանի երկրների հետ:

«Մենք մեր բողոքն ենք արտահայտում այդ մասին և գտնում ենք, որ Արաքս գետի ավազանում գտնվող բոլոր պետությունները ամբարտակների շինարարության, ինչպես նաև Արաքս գետի ջրի օգտագործման հարցում պետք է համաձայնեցված կերպով աշխատեն, և միակողմանի անհատական մոտեցումը կարող է իր մեջ Արաքս գետի համար վտանգներ ներառել»,-ասաց նա:

Մեհրաբիանը նշեց, որ իրանական կողմը այդ մասին իր մտահոգությունն է արտահայտել Թուրքիային: «Բազմաթիվ նիստեր և հանդիպումներ ենք ունեցել Թուրքիայի պատկան մարմինների հետ և նրանք մեզ վստահեցրել են, որ անպայման անհրաժեշտ քայլեր կձեռնարկեն, որպեսզի փարատեն մտահոգությունները: Մենք գտնում ենք, որ Արաքս գետի ավազանում գտնվող բոլոր երկրները միմյանց հետ քննարկեն այդ հարցը և արդարացիորեն օգտվեն այդ ջրային ռեսուրսից»,-հավելեց նա:

Հայերեն English Español Français Русский Türkçe

Մեկնարկել է գեղանկարչական ստեղծագործությունների վերականգնման առաջին ուսումնական-վերականգնողական աշխատարանը

Ինժեներական քաղաքում տեղի ունեցավ Քամ Ղաֆֆարիանին նվիրված աստղի բացման հանդիսավոր արարողությունը

Դմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերը

Ակադեմիական քաղաքում 2027-ին նախատեսվում է սկսել 3600 ուսանողի համար կացարանների կառուցումը

Ձկնաբուծարանների կողմից ապօրինի ջրօգտագործման վերաբերյալ քրեական վարույթով վերականգնվել է 18.5 մլն դրամի վնասը

Եվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրա

Նոյեմբերի 6-ի միջոցառումների անոնս

ԲԴԽ նախագահն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարին

Հայերը ևս մեկ քայլով մոտեցել են առանց վիզայի Եվրամիություն ճամփորդելուն. Մարթա Կոս

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը