Միջազգային

Ճապոնիայի պետական պարտքը գերազանցել է 9,5 տրիլիոն դոլարը

1 րոպեի ընթերցում

Ճապոնիայի պետական պարտքը գերազանցել է 9,5 տրիլիոն դոլարը

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնիայի միագումար պետական պարտքը 2021 ֆինանսական տարվա վերջին (2022 թվականի մարտի 31) հասել Է երկրի պատմության մեջ ամենախոշոր գումարին՝ 1 241,3 տրիլիոն իենի (ավելի քան 9,5 տրիլիոն դոլարի ընթացիկ փոխարժեքով): Այն աճում Է արդեն վեց տարի անընդմեջ, մայիսի 11-ին հաղորդել Է Yomiuri թերթը՝ վկայակոչելով ֆինանսների նախարարությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ճապոնիայի պետական պարտքը կազմվել Է պետական պարտատոմսերի, կարճաժամկետ կառավարական արժեթղթերի եւ ժամանակավոր փոխառությունների ընդհանուր գումարից: Դրանք առանձնապես աճել են վերջին տարիներին համավարակի պատճառով բժշկական եւ սոցիալական կարիքների համար լրացուցիչ ծախսերի կապակցությամբ:

Դրա հետեւանքով ներկայումս Ճապոնիայի յուրաքանչյուր բնակչին բաժին Է ընկնում շուրջ 9,9 միլին իրեն (գրեթե 76 հազար դոլար) պետական պարտք: Այն արդեն ավելի քան 2,6 անգամ գերազանցում Է երկրի համախառն ներքին արդյունքի չափը: Ճապոնիայի կառավարությունը խոստանում Է 2026 ֆինանսական տարում տնտեսական աճի տարեկան 2 տոկոս աճի տեմպերի պահպանման հիման վրա վերացնել պետական բյուջեի պակասուրդը հարկային մուտքերի աճի հաշվին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում