Երիտասարդ ծանրորդները 2 ոսկե, 2 արծաթե և 1 բրոնզե մեդալ են նվաճել աշխարհի առաջնությունում

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ծանրամարտի երիտասարդական հավաքականը 5 մեդալ է նվաճել Հունաստանի Հերակլիոն քաղաքում անցկացված աշխարհի առաջնությունում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայաստանի թիմից ոսկե մեդալակիրներ են դարձել Գառնիկ Չոլակյանը (55 կգ) և Գարիկ Կարապետյանը (96 կգ), արծաթե մեդալներ են նվաճել Սուրեն Գրիգորյանը (89 կգ) և Պետրոս Պետրոսյանը (102 կգ), իսկ բրոնզե մեդալակիր է դարձել Գոռ Սահակյանը (67 կգ): Հայաստանի հավաքականի համար երկրորդ ոսկե մեդալը նվաճել է 96 կգ քաշային Գարիկ Կարապետյանը՝ երկամարտի 370 կգ արդյունքով (170 + 200)։ Ի դեպ, նա երկրորդ տարին անընդմեջ է հռչակվել երիտասարդների աշխարհի չեմպիոն: Պոկում վարժությունում Կարապետյանն ամենավերջինն է սկսել պայքարը՝ առաջին մոտեցմամբ պոկելով 160 կգ, երկրորդով՝ 164 կգ, ապա՝ 170 կգ կշռող ծանրաձողը՝ արժանանալով փոքր ոսկե մեդալին: Հրում վարժությունում էլ հայ ծանրորդը նախ գլխավերևում պահել է 190 կգ, ապա 195 և 200 կգ կշռող ծանրաձողերը: Այս վարժությունում էլ Կարապետյանը փոքր բրոնզե մեդալ է նվաճել: Այս քաշային կարգում արծաթե մեդալակիր է դարձել մոլդովացի Տուդոր Բրատուն (364 կգ), իսկ բրոնզե մեդալը նվաճել է եգիպտացի Յասեր Ուսամա Հեմդան (359 կգ): 89 կգ քաշայինների պայքարում Սուրեն Գրիգորյանն արծաթե մեդալակիր է դարձել երկամարտի 340 կգ արդյունքով (155 + 185)։ Պոկում վարժությունում հայ ծանրորդը փոքր բրոնզե մեդալ է նվաճել 155 կգ արդյունքով, իսկ հրում վարժությունում 185 կգ արդյունքով դարձյալ արժանացել է փոքր բրոնզին: Ոսկե մեդալակիր է դարձել Ուկրաինայի ներկայացուցիչ Մաքսիմ Դոմբրովսկին (345 կգ), իսկ բրոնզե մեդալը նվաճել է եգիպտացի Գամալ Մոհամեդը (339 կգ): Այս քաշային կարգում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Գևորգ Ղահրամանյանը պոկում վարժությունն ավարտել է՝ գլխավերևում պահելով 145 կգ կշռող ծանրաձողը, իսկ հրում վարժությունում պատվիրել է 190 կգ, բայց, երեք մոտեցումն էլ ձախողելով, զրո է ստացել և անմասն մնացել մեդալներից:

Աղջիկների պայքարում Հայաստանի միակ ներկայացուցիչ Միլենա Խաչատրյանը (81 կգ) երկամարտի 211 կգ արդյունքով (96+115) զբաղեցրել է 7-րդ հորիզոնականը։ Հայաստանի երիտասարդական հավաքականի կազմում վերջինը մրցահարթակ է դուրս եկել 102 կգ քաշային Պետրոս Պետրոսյանը և երկամարտի 363 կգ արդյունքով դարձել է արծաթե մեդալակիր։ Պոկում վարժությունը հայ ծանրորդն ավարտել է 161 կգ, իսկ հրում վարժությունը՝ 202 կգ արդյունքով։ Այս քաշային կարգում ոսկե մեդալը նվաճել է Ուզբեկստանի ներկայացուցիչ Շարոֆիդին Ամրիդինովը (372 կգ), իսկ բրոնզե մեդալակիր է դարձել Պաղեստինի ներկայացուցիչ Համադա Մոհամեդը (361 կգ): Հայաստանի երիտասարդական հավաքականի կազմում մրցավայր էր մեկնել 9 ծանրորդ։

Հայերեն Русский Türkçe

Ուիթքոֆը շնորհակալություն է հայտնել Պուտինին՝ ՌԴ-ում դատապարտված ԱՄՆ քաղաքացու ազատ արձակման համար

Առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. 2 անձ՝ կալանավորվել

Նորոգվում է Արծվաբերդ-Չինարի հանրապետական նշանակության ճանապարհը

Ոստիկանությունը շարունակում է հատուկ միջոցառումները. տարածքային բաժիններ է տեղափոխվել շուրջ 150 անձ

Թրամփը հաստատել է լուրերը, որ սպառնալիքի պատճառով Թուրքիայից գաղտնի կերպով հեռացել է այլ ինքնաթիռով

Մեկնարկել են Բաղրամյանի հրշեջ-փրկարարական ջոկատի նոր վարչական շենքի շինաշխատանքները

ԱԺ նիստ

Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացիներին

Հայաստանը ներկայացնող աշակերտներն այս տարի երկու բրոնզե մեդալ են շահել արհեստական բանականության միջազգային օլիմպիադայում

Ինչ հեռանկարներ ունի Պակիստան-Թուրքիա-Սաուդյան Արաբիա դաշինքը. մեկնաբանում է փորձագետը