Կարեն Անդրեասյանի գլխավորած պատվիրակությունը Թբիլիսիում մասնակցել է հայ-վրացական իրավաբանական ֆորումին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մայիսի 2-ին Թբիլիսիում կայացել է հայ-վրացական իրավաբանական ֆորումը, որին մասնակցել է Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանի գլխավորած պատվիրակությունը:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ՀՀ արդարադատության նախարարությունից, պատվիրակության կազմում են արդարադատության փոխնախարար Արփի Սարգսյանը, «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի տնօրեն Տիգրան Դադունցը, Պրոբացիայի ծառայության տնօրեն Գևորգ Սիմոնյանը, Նոտարական պալատի նախագահ Լիլիթ Մուրադյանը և ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի տեղակալ Արթուր Վարդանյանը:

Միջոցառմանը բացման խոսքով հանդես են եկել Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանն ու Վրաստանի Արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեն։ Ֆորումի ժամանակ երկու երկրների նախարարները խոսել են իրավական ոլորտում համագործակցության կարևորության մասին։ Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել Ռատի Բրեգաձեին՝ հրավերի համար և ընդգծել, որ հայ-վրացական ֆորումը կարևոր քայլ է երկու երկրների միջև գործընկերությունը խորացնելու համար։

«Մեզ համար շատ կարևոր է երկու բարեկամ երկրների միջև փորձի փոխանակումը՝ սկսած պրոբացիայի փայլուն գաղափարից, որը նպաստում է պրոբացիոն համակարգի զարգացմանը, ինչպես նաև շատ կարևոր մի փորձ, որի մասին կցանկանայի խոսել՝ դրանք արդարադատության տներն են»,- իր ելույթում նշել է նախարար Անդրեասյանը:

Նախարար Կարեն Անդրեասյանը կարևոր է համարել նաև արբիտրաժային կենտրոններ ստեղծելու գաղափարը, որն այս պահին Հայաստանում գտնվում է ստեղծման սկզբնական փուլում, իսկ Վրաստանում այն արդեն իրագործվել է։ Երկու երկրների արդարադատության նախարարները ֆորումի ընթացքում քննարկել են նաև արդիական հարցեր՝ նոտարական ծառայությունների հասանելիության, էլեկտրոնային հանրային ծառայությունների մատուցման, քրեակատարողական և պրոբացիոն համակարգերի բարեփոխման, դատապարտյալների վերասոցիալականացման ծրագրերի, ֆորմալ և ոչ ֆորմալ իրավաբանական կրթության մասին։

Վրաստանի արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեն ընդգծել է, որ Վրաստանի և Հայաստանի գործընկերային հարաբերությունները կտեղափոխվեն նոր փուլ, և երկու երկրների արդարադատության նախարարների համագործակցությունն էլ ավելի կամրապնդվի։

Հայ-վրացական իրավական ֆորումը կավարտվի մայիսի 3-ին։ Այցի ընթացքում Հայաստանի արդարադատության նախարարը կայցելի Ազգային արխիվ, Արդարադատության տուն, Քրեակատարողական ծառայություն և կծանոթանա նրանց աշխատանքների վրացական մոդելին։

Հայերեն English Русский

Կոլումբիայի Կարթախենա քաղաքի նավահանգստում առգրավվել է Նիդեռլանդներ ուղարկվող 7,6 տոննա կոկաին

Վիեննայում հազարավոր ուսանողներ մասնակցել են բողոքի երթի

Լեհաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է Ուկրաինային ռազմական օգնությունը դադարեցնելու տեղեկությունը

ՊԵԿ աշխատակիցները համոզված են, որ սահմանն ուժեղ է, երբ ունենք արհեստավարժ, գրագետ, զգոն և վճռական մաքսավոր

Գեղարքունիքի մարզպետը ֆրանսիական կողմի հետ քննարկել է մարզի գյուղատնտեսության ոլորտի զարգացման ծրագրերի ներդրման հնարավորությունները

Իտալիայի կառավարությունը բողոքի ակցիաների ֆոնին օգնություն է հատկացնում վարորդներին, ֆերմերներին և ձկնորսներին

Հոկտեմբերի 23-ի միջոցառումների անոնս

Միջազգային քրեական դատարանն արժանացել է ԵՄ Սախարովի մրցանակին

ԵՏՀ կոլեգիայի անդամը հույս ունի, որ հայկական արտադրանքի նկատմամբ ռուսական սահմանափակումների հարցը մոտ ժամանակներս կլուծվի

Սևանա լճում իշխանի պաշարներն աճում են, սիգի գնահատված պաշարը հասել է 4511 տոննայի