Հասարակական

ԱԺ նախագահը ներքաղաքական ճգնաժամ չի տեսնում

2 րոպեի ընթերցում

ԱԺ նախագահը ներքաղաքական ճգնաժամ չի տեսնում

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ներքաղաքական ճգնաժամ չի տեսնում։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում Ալեն Սիմոնյանը նշեց, որ այն քաղաքական ուժերը, որոնք 2021 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ պարտվեցին, հիմա նույն դերակատարներով, նույն ասելիքով, նույն ագրեսիայով, չունենալով հստակ որևիցե առաջարկ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, փորձում են ինչ-որ ալիք բարձրացնել։

«Բայց իմ համար ակնհայտ է, որ մեր քաղաքացիներն իրենց ընտրությունն արել են և աշխատում են զերծ մնալ նման քայլերից»,- նկատեց Սիմոնյանն՝ հավելելով, որ ներքաղաքական լարում ևս չի տեսնում։

Ինչ վերաբերում է համագործակցությանը, ԱԺ նախագահը նշեց՝ երևի 10-15 անգամ ասել են, որ ընդդիմության հետ համագործակցելու առաջարկությունն ուժի մեջ է, ուժի մեջ է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպելու և քննարկելու յուրաքանչյուր հարց։

«Բայց ես մտավախություն ունեմ, որ նրանք այդ օրակարգը մերժում են, որովհետև դա իրենց համար փակուղային կլինի։ Իրենց ասելիքը որպես այդպիսին, ձևավորված չէ և իրենց առաջարկը, որպես այդպիսին, Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին՝ չկա։ Եթե քաղաքական ասելիք կա, քաղաքական ասելիքի գործընթացի վայրն այս դահլիճն է»,- եզրափակեց Սիմոնյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում