Հասարակական

Հայաստան է ժամանել Կանզասի Ազգային Գվարդիայի ղեկավարությունը. տեղի կունենան հանդիպումներ ՀՀ ՊՆ, ԱԻՆ և ՊԵԿ բարձրաստիճան պաշտոնյաների հետ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում ԱՄՆ դեսպանությունն ընդունել է Կանզաս նահանգի ազգային գվարդիայի հրամանատար (ադյուտանտ գեներալ) Դեյվիդ Վայսհաարին, որն այս պաշտոնում նշանակվելուց հետո իր առաջին այցով գտնվում է Երևանում։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Հայաստանում Ամերիկայի դեսպանության տարածած հաղորդագրությունից, գեներալ-մայոր Վայսհաարը Կանզասի ազգային գվարդիայի այլ ղեկավարների հետ միասին կհանդիպի ՀՀ պաշտպանության, արտակարգ իրավիճակների նախարարությունների և ՀՀ պետական եկամուտների կոմիտեի բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Նա կայցելի 12-րդ խաղաղապահ բրիգադ, Զինվորական հոսպիտալ, Պաշտպանական ազգայինհետազոտականհամալսարան և Ռազմական համալսարան։

Հայաստանի Հանրապետությունը 2003թ. երկկողմ համաձայնագիր է ստորագրել ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի և Կանզաս նահանգի հետ, որի ներքո ձևավորվել է Հայաստան-Կանզաս գործընկերության ծրագիրը։ Այս ծրագրի ներքո Կանզասի ազգային գվարդիան սերտորեն գործակցում է ՀՀ պաշտպանության և արտակարգ իրավիճակների նախարարությունների, ինչպես նաև այլ պետական կառույցների ու գերատեսչությունների հետ։ Համագործակցության շրջանակում իրականացվում են զինվորական-զինվորական, զինվորական-քաղաքացիական և քաղաքացիական-քաղաքացիական նախաձեռնություններ։

Այս փոխգործակցության մեկնարկից ( 2003թ) ի վեր Հայաստանի Հանրապետությունը և Կանզաս նահանգը իրականացրել են մի շարք փոխայցեր ու ծրագրեր` միտված ռազմական համագործակցությանը, արտակարգ իրավիճակների արձագանքմանը, իրավապահ, բժշկական և հանրային առողջապահության, ուսումնակրթական և մարդասիրական հարցերին։

«Անչափ հպարտ եմ Հայաստանի և Կանզաս նահանգի վերջին 20 տարիների ակտիվ փոխգործակցությամբ։ Յուրաքանչյուր այցի և համագործակցության արդյունքում մեր կապերը դարձել են առավել ամուր ու անքակտելի։ Մեր հայ բարեկամների հետ կողք-կողքի աշխատելը, միասին սովորելն ու կատարելագործվելը մշտապես պատիվ է մեզ համար», - ասել է գեներալ-մայոր Վայսհաարը։

Հայերեն العربية English Русский

Կառավարության և ԱԺ-ի համատեղ նախաձեռնությունը. քաղաքացիների հարցերին կպատասխանեն պաշտոնյաներն ու պատգամավորները

Հայաստանի և Կիպրոսի պաշտպանության նախարարները քննարկել են համագործակցությանը վերաբերող հարցեր

ԳԹԿ-ն հորդորում է դիմորդներին բուհերի ընդունելության 2-րդ փուլին մասնակցել՝ պարտադիր նշելով բուհն ու մասնագիտությունը

Հնդկաստանի և Պակիստանի միջև բախումների պատճառով հարյուրավոր չվերթեր են չեղարկվել

Ավելի ընդդիմադիր երևալու մրցավազք է սկսվել. Կոնջորյանը՝ իմպիչմենտի նախաձեռնության մասին

Չինաստանի նախագահը մայիսի 7-10-ը կլինի Ռուսաստանում

Քննչական կոմիտեի նախագահը հանդիպել է ապագա քննիչներին

Ծխախոտային տուփի վրա զգուշացնող պատկերներ չզետեղող ընկերությունների նկատմամբ տուգանքը կխստացվի

Ես դատապարտում եմ բռնությունը. Կոնջորյանը՝ Նոր Նորքի թաղապետի մասնակցությամբ միջադեպի մասին

Wizz Air-ը Հայաստանից նոր ուղղություններով թռիչքները կմեկնարկի հոկտեմբերի 1-ից