Սպորտ

Երիտասարդ ծանրորդ Գառնիկ Չոլակյանը դարձել է ԱԱ ոսկե մեդալակիր 

1 րոպեի ընթերցում

Երիտասարդ ծանրորդ Գառնիկ Չոլակյանը դարձել է ԱԱ ոսկե մեդալակիր 

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանցի երիտասարդ ծանրորդները հաջող են մեկնարկել աշխարհի առաջնությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հունաստանի Իրակլիոն քաղաքում սկսվել է ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը: Հայաստանի հավաքականի համար հաջող էր մեկնարկը: Առաջինը պայքարի մեջ մտավ 55 կգ քաշային Գառնիկ Չոլակյանը, ով պոկեց 108 կգ և հրեց 132 կգ: Երկամարտի 240 կգ արդյունքով Չոլակյանը դարձավ աշխարհի երիտասարդների առաջնության ոսկե մեդալակիր:

Առաջնությանը մասնակցում են նաև Անդրանիկ Պապեյանը (61 կգ), Գոռ Սահակյանը (67 կգ), Մնացական Աբրահամյանը (81 կգ), Սուրեն Գրիգորյանը (89 կգ), Գևորգ Ղահրամանյանը (89 կգ), Գարիկ Կարապետյանը (96 կգ), Պետրոս Պետրոսյանը (102 կգ) եւ Միլենա Խաչատրյանը (76 կգ):

Կարդացեք հոդվածը` РусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում