Քաղաքականություն

Կարևորում ենք ԱՄՆ-ի դերը մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության հասնելու հարցում․ Արարատ Միրզոյան

1 րոպեի ընթերցում

Կարևորում ենք ԱՄՆ-ի դերը մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության հասնելու հարցում․ Արարատ Միրզոյան

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանը գնահատում է ԱՄՆ-ի հետ գործընկերությունը տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման հարցում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ հանդիպմանն այս մասին ասել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։ «Այս համատեքստում ես ցանկանում եմ ընդգծել ԱՄՆ-ի կարևոր դերը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, որն ունի Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման միջազգային մանդատ»,- ասել է Միրզոյանը։

ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է, որ գնահատում է ԱՄՆ-ի աջակցությունը Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին, ինչպես նաև Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման հարցում ԱՄՆ-ի հստակ դիրքորոշումը, ինչը հաստատել է նաև այս տարի։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում