Տարածաշրջանային

Ռուսաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարները հեռախոսազրույց են անցկացրել

1 րոպեի ընթերցում

Ռուսաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարները հեռախոսազրույց են անցկացրել

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն և Թուրքիայի ՊՆ նախարար Հուլուսի Աքարին մայիսի 2-ին հեռախոսով քննարկել են իրավիճակն Ուկրաինայում:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին մայիսի 2-ին լրագրողներին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը:

«Թուրքական կողմի նախաձեռնությամբ 2022-ի մայիսի 2-ին հեռախոսազրույցի միջոցով բանակցություններ են կազմակերպվել ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի և Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի միջև: Բանակցությունների շրջանակում քննարկվել են Ուկրաինայում ընթացող իրավիճակը, ինչպես նաև հումանիտար հարցեր»,-նշել է գերատեսչությունը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում