Հասարակական

Հայաստանի քաղաքացիների համար կվերացվեն Ռուսաստան մուտքի սահմանափակումները

1 րոպեի ընթերցում

Հայաստանի քաղաքացիների համար կվերացվեն Ռուսաստան մուտքի սահմանափակումները

ԵՐԵՎԱՆ, 29 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի քաղաքացիների համար Ռուսաստան մուտքի սահմանափակումները մայիսի 16-ից այլևս չեն գործի: Ինչպես փոխանցում է«Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին լրագրողներին հայտնել են կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբում:

Մասնավորապես, որոշում է ընդունվել, որ Հայաստանի և Ղրղզստանի քաղաքացիների համար դեպի Ռուսաստան, ինչպես նաև այս երկրներ Ռուսաստանի քաղաքացիների մուտքի սահմանափակումներն այլևս չեն գործի:

Շտաբից հայտնել են նաև, որ մայիսի 16-ից չեն գործի Ռուսաստանի օդանավակայաններից դեպի Էկվադոր պարբերական ու չարթերային թռիչքների համար սահմանափակումները:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում