Պաշտոնական

Վահագն Խաչատուրյանն ընդունել է անվանի ակադեմիկոս Յուրի Հովհաննիսյանին

1 րոպեի ընթերցում

Վահագն Խաչատուրյանն ընդունել է անվանի ակադեմիկոս Յուրի Հովհաննիսյանին

ԵՐԵՎԱՆ, 28 ԱՊՐԻԼԻ« ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել գիտնական, ֆիզիկոս, Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, Մենդելեևի անվան ՅՈԻՆԵՍԿՕ-Ռուսաստան միջազգային մրցանակի դափնեկիր, Հայաստանի ԳԱԱ արտասահմանյան անդամ Յուրի Հովհաննիսյանի հետ: Հանդիպմանը ներկա է եղել նաև Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ) նախագահ ակադեմիկոս Աշոտ Սաղյանը: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հանրային կապերի վարչությունից:

Ողջունելով անվանի գիտնականին՝ Հանրապետության նախագահը բարձր է գնահատել նրա պատրաստակամությունն աջակցելու Հայաստանում գիտության զարգացմանը:

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել Հայաստանում գիտության ոլորտի խնդիրների, զարգացման ներուժի և հեռանկարների շուրջ:

Ամփոփ անդրադարձ է եղել նաև այս շաբաթավերջին նախատեսված ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի տարեկան ընդհանուր ժողովին, որի շրջանակում ներկայացվելու է Հայաստանի ԳԱԱ 2021 թվականի գիտական և գիտակազմակերպչական գործունեության հիմնական արդյունքները: ԳԱԱ տարեկան ընդհանուր ժողովին Յուրի Հովհաննիսյանը հանդես է գալու «Պարբերական աղյուսակի նոր տարրեր» զեկույցով:

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում