Առաջիկա օրերին իր դռները կբացի ամբողջությամբ վերափոխված «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առաջիկա օրերին իր դռները կբացի ամբողջությամբ վերափոխված «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնը և էլի մի շարք մարզային կենտրոններ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին կառավարության նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

«Ճգնաժամն օգտագործելով կառավարությունը մեծ ներդրումներ իրականացրեց բժշկական կենտրոնների վերազինման, վերակառուցման և վերանորոգման ուղղությամբ, և այդ լարված իրավիճակում էլ մենք հասցրեցինք տասնյակ բժշկական կենտրոններ ամբողջությամբ վերափոխել»,-ասաց նախարարը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ նման հագեցվածության պետական հիվանդանոց, մենք, ըստ էության, չենք ունեցել: «Կորոնավիրուսի համավարակի համատեքստում մենք ֆինանսական միջոցներ տրամադրեցինք, և Հայաստանում եղած և այսօր կիրառական ժամանակակից բժշկական սարքավորումներ ձեռք բերեցինք «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի համար»,-ասաց նա:

Նիկոլ Փաշինյանը խոսեց նաև առողջապահության ոլորտում մեկ այլ ձեռքբերման մասին: «Շատ կարևոր է ֆիզիկայի ինստիտուտի արագացուցիչի գործարկումը, որի արդյունքում ստացվում են իզոտոպեր, որոնք կարևոր են քաղցկեղի վաղաժամ ախտորոշման համար և պրակտիկ կիրառվում են մեր առողջապահական համակարգում»,-հավելեց վարչապետը:

Հայերեն Русский

ՊԵԿ նախագահը հյուրընկալել է Ասիական զարգացման բանկի և Զարգացման ֆրանսիական գործակալության ներկայացուցիչներին

Ռուսաստանը որպես պարենային օգնություն Տաջիկստանին է փոխանցել 270 տոննա ցորեն

Նախատեսվում է ապահովել տեսակապով մեղադրյալի մասնակցությունը դատական նիստին. նախագիծը հանրային քննարկման փուլում է

Գլխավոր հարկադիր կատարողը Գեղարքունիքի, Տավուշի և Սյունիքի մարզերում ծանոթացել է շարժական գրասենյակների աշխատանքներին

ՄԱԿ հումանիտար հարցերի համակարգման գրասենյակը կկրճատի անձնակազմի թիվը

Քամին վնաս է պատճառել Երևանում և մարզերի մի շարք բնակավայրերում

Լեոնել Մեսսին «Թումո»–ի մասին հրապարակում է արել

Վարչապետը ծանոթացել է Սյունիքում իրականացված և ընթացող ծրագրերին, մասնակցել Էկոպարեկային ծառայության մարզային վարչության գործունեության մեկնարկի արարողությանը

Մյանմայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 3689–ի

Սուբվենցիոն ծրագրով հիմնանորոգվել է Կապանի թիվ 1 մանկապարտեզը. վարչապետը ծանոթացել է աշխատանքներին