1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միավորված ազգերի կազմակերպությունում (ՄԱԿ) որպես պաշտոնական փաստաթուղթ տարածվել է «2022 թվական փետրվար-մարտ ամիսներին Ադրբեջանի կողմից Արցախի բնակչության իրավունքների խախտումների մասին» Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի զեկույցը։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է Արցախի ՄԻՊ աշխատակազմիտարածած հաղորդագրության մեջ:
Զեկույցը հասանելի է հետևյալ հղումով՝ https://documents-dds-ny.un.org/.../20/PDF/N2231920.pdf...