Հասարակական

Ճանապարհային ոստիկանության ծառայության մեջ գտնվող ավտոմեքենան Երևանում կնոջ է վրաերթի ենթարկել

1 րոպեի ընթերցում

Ճանապարհային ոստիկանության ծառայության մեջ գտնվող ավտոմեքենան Երևանում կնոջ է վրաերթի ենթարկել

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնն ապրիլի 26-ի ժամը 18․24-ին, հաղորդում է ստացել, որ Երևանի Լեո-Պարոնյան փողոցների խաչմերուկի մոտ ամենագնացը վրաերթի է ենթարկել մի կնոջ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից, նախնական տվյալներով, քաղաքացուհին վրաերթի է ենթարկվել Ճանապարհային ոստիկանության «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայով, որը գտնվել է ծառայության մեջ։ Վրաերթի ենթարկվածը տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն։ Հանգամանքները քննությամբ պարզվում են։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում