Բելգիայում անցկացվել են Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցին նվիրված մի շարք միջոցառումներ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելգիայի մի շարք քաղաքներում անցկացվել են Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցին նվիրված մի շարք միջոցառումներ:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Բելգիայում Հայաստանի դեսպանության «Ֆեյսբուք»-ի էջից, ապրիլի 24-ի առավոտյան Բրյուսելի Սուրբ Մարիամ Մագդաղենացի Հայ առաքելական եկեղեցում Հայոց ցեղասպանության Սուրբ Նահատակներին ի հիշատակ մատուցվեց պատարագ:

«Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված, Անրի Միշո հրապարակում գտնվող խաչքար-հուշակոթողի մոտ տեղի ունեցավ ոգեկոչման արարողություն: Ծաղկեպսակներ զետեղվեցին Հայ առաքելական եկեղեցու, ՀՀ դեսպանության, Բելգիայի Սենատի և Ներկայացուցիչների պալատի, Բելգիայի քաղաքական կուսակցությունների, Հետազոտությունների և ցեղասպանության միջազգային ցանցի, հասարակական մի շարք կազմակերպությունների և հայ համայնքային կառույցների անունից:

Դեսպան Աղաջանյանն իր խոսքում նշեց, որ, ինչպես ցույց տվեց պատմությունը, ժխտողականությունը, անպատժելիությունն ու անտարբերությունը ծնում են նորանոր հանցագործություններ։ Դեսպանը շնորհակալություն հայտնեց քաղաքական և հասարակական բոլոր այն գործիչներին, որոնք սկզբունքային ու հիմնավոր գործունեությամբ իրենց ավանդն են բերում Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման արդար գործին ։

Այնուհետև Բրյուսելի մայր տաճարից երթ մեկնարկեց դեպի Թուրքիայի դեսպանություն»,- ասվում է հաղորդագրության մեջ ։

Ըստ աղբյուրի՝ ախրիլի 24-ի երեկոյան Բրյուսելի Հայկական մշակութային կենտրոնում տեղի է ունեցել հայ համայնքի՝ Հայոց ցեղասպանությունը վերապրած անդամի մասին ֆիլմի ցուցադրություն, ապա՝ դասական համերգ։

Նշվում է, որ «Պողոսյան» հիմնադրամը Հայոց ցեղասպանության ոգեկոչման առթիվ կազմակերպել է միջոցառում, որի ընթացքում տեղի են ունեցել «Արդար թուրքերը, շատ երկար լռություն» խորագրով վավերագրական ֆիլմի ցուցադրություն և քննարկում։

«Լյուվենի կաթոլիկ համալսարանի` բանասիրության և արևելքի պատմության դոկտոր Բերնար Կուլին, հյուրընկալվելով Բելգիական «LN24» հեռուստաալիքով հեռարձակվող հաղորդաշարին, զրուցեց Հայոց ցեղասպանության թեմայով»,- հայտնում են Բելգիայում ՀՀ դեսպանությունից՝ հավելելով, որ ոգեկոչման միջոցառումներ են տեղի ունեցել նաև Բելգիայի Լիեժ, Գենտ, Մեխելեն և այլ քաղաքներում։

Հայերեն

«ՈւսանողականFest»-ը վերադառնում է․ հոկտեմբերի 10-ին ավելի քան 500 ուսանող կհամախմբվի մեկ հարթակում

Բելգիայի գործարարները հետաքրքրված են Հայաստանով, կյանքի են կոչվում կոնկրետ ծրագրեր

Սևանի երաժշտական դպրոցը հյուրընկալել է Երևանի Միքայել Միրզոյանի անվան երաժշտական դպրոցի ուսուցիչներին և սաներին

ՀՀ ՏԿԵ նախարարն ու Կատարի դեսպանը քննարկել են երկու երկրների միջև տրանսպորտային համագործակցության ընդլայնման հնարավորությունը

Սևանում աղբի տեսակավորված թափոնները ստանում են երկրորդ կյանք

Հրազդան գետում անցկացվել է բայդարկաների և կանոեների հուշամրցաշար

Ռուբիոն բացառել է Իրանի՝ միջուկային զենք ունենալու հնարավորությունը՝ սպառնալով «կործանարար» պատժամիջոցներով

Աշակերտուհու նկատմամբ բռնություն կիրառած ուսուցչուհու վերաբերյալ կայացվել է ձերբակալման որոշում

Հայտնի են քիմիայի բնագավառում Նոբելյան մրցանակի 2026 թ. դափնեկիրները

Կիևը ԵՄ-ից 1,2 միլիարդ եվրո է ստացել ռազմական ծախսերի համար