Տարածաշրջանային

Անկարայի դատախազությունը Ցեղասպանության թեմայով հայտարարություն արած ընդդիմադիր պատգամավորի նկատմամբ հետաքննություն է սկսել

1 րոպեի ընթերցում

Անկարայի դատախազությունը Ցեղասպանության թեմայով հայտարարություն արած ընդդիմադիր պատգամավորի նկատմամբ հետաքննություն է սկսել

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անկարայի հանրապետական դատախազությունը Հայոց ցեղասպանության թեմայով գրառում կատարած թուրքական ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության պատգամավոր Սեզգին Թանրըքուլուի նկատմամբ հետաքննություն է սկսել:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական Hurriyet-ը:

Տեղեկության մեջ նշվում է, որ ընդդիմադիր պատգամավորի գրառման պատճառով Անկարայի Գլխավոր դատախազությունը Թանրըքուլուի դեմ հետաքննություն է սկսել Թուրքիայի ՔՕ (TCK) 301-րդ հոդվածի համաձայն, քանի որ կոնկրետ ապացույցներ կան, որ նա «նսեմացրել է Թուրքիայի Հանրապետության հեղինակությունը»

«107 տարի առաջ 1915 թվականի ապրիլի 24-ին հարյուրավոր հայ մտավորականներ ձերբակալվեցին Ստամբուլում, բռնի քշվեցին Չանքըրը, Այաշ, Անկարա և «անհետացան»: Իրական արդարություն հնարավոր չէ հասնել առանց այս պատմության հետ առերեսվելու, որը չարիքի սկիզբն է»,-իր թվիթերյան միկրոբլոկում գրել էր թուրք ընդդիմադիր պատգամավորը։

Կարդացեք հոդվածը` Türkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում