Հասարակական

Ռուսական ընկերությունները կմասնակցեն Երևանի մետրոպոլիտենի արդիականացմանը

1 րոպեի ընթերցում

Ռուսական ընկերությունները կմասնակցեն Երևանի մետրոպոլիտենի արդիականացմանը

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսական ընկերությունները կմասնակցեն Երևանի մետրոպոլիտենի արդիականացմանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ռիա նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Դենիս Գոնչարը:

«Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ ռուսական մի շարք ընկերություններ կներգրավվեն տրանսպորտի, մասնավորապես՝ Երևանի մետրոպոլիտենի, ինչպես նաև՝ լեռնահանքային ոլորտի արդիականացմանը: Հատուկ ուշադրություն է դարձվելու պղնձամոլիբդենային հանքավայրերի գործարկմանը»,-նշել է նա:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում