Հուզմունքով և հարգանքով ոգեկոչում ենք Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը. Հունաստանի նախագահի ուղերձը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունաստանի Հանրապետության նախագահ Կատերինա Սակելարոպուլուն ուղերձ է հղել Հայոց Ցեղասպանության 107-րդ տարելիցի կապակցությամբ: Ինչպես փոխանցում է Հունաստանում ՀՀ դեսպանությունը, նախագահի պաշտոնական կայքում հրապարակված ուղերձում նշվում է.

«Այսօր մենք հուզմունքով և հարգանքով ոգեկոչում ենք Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը, որոնք 107 տարի առաջ անմարդկային կերպով ոչնչացվեցին Օսմանյան կայսրության օրոք։ Այդ ողբերգությունը հանդիսանում է պատմության մութ էջ և հիշեցնում մեզ, թե որչափ կարևոր են կյանքի պաշտպանությունը, մարդու իրավունքների նկատմամբ հարգանքն, ինչպես նաև ազգային, կրոնական ու ինքնության բազմազանության ընկալման ու ըմբռնման ամրապնդման կարևորությունը։ Մեր եղբայրների նկատմամբ իրագործվող խտրականության, բռնության ու ատելության նկատմամբ մշտական զգոնությունն ու արձագանքը բոլորիս պարտքն է՝ ազգերի և ժողովուրդների խաղաղ գոյակցության հիմնական պայմանը»։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայոց Ցեղասպանության 107-րդ տարելիցի կապակցությամբ ուղերձ էր հղել նաև Հունաստանի վարչապետը:

Օսմանյան կայսրությունում Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին իրագործված հայ բնակչության կոտորածներն 20-րդ դարասկզբի առաջին Ցեղասպանությունն են: Հայոց ցեղասպանությունն իրագործվեց երիտթուրքական կառավարության կողմից Օսմանյան կայսրության տարբեր շրջաններում: Այս իրադարձություններին միջազգային առաջին արձագանքը 1915թ. մայիսի 24-ի Ֆրանսիայի, Ռուսաստանի և Մեծ Բրիտանիայի համատեղ հայտարարությունն էր, որտեղ հայ ժողովրդի նկատմամբ կատարված բռնությունները բնորոշվեցին որպես «հանցագործություն մարդկության և քաղաքակրթության դեմ»: Կողմերը կատարված հանցագործության համար պատասխանատու էին համարում թուրքական կառավարությանը: Օսմանյան կառավարության կողմից իրականացրած Հայոց ցեղասպանության փաստը հիմնավորվել, ճանաչվել ու հաստատվել է ականատեսների վկայություններով, օրենքներով, բանաձևերով և բազմաթիվ նահանգների ու միջազգային հեղինակավոր կազմակերպությունների որոշումներով. այն ճանաչել ու դատապարտել են աշխարհի երեք տասնյակ պետություն:

Հայերեն English Français Русский

Կանադայի վարչապետը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցը և հիշատակել ԼՂ-ից հայերի բռնի տեղահանումը

Արգենտինայի հայ համայնքի ներկայացուցիչները երթ են անցկացրել Բուենոս Այրեսում՝ ոգեկոչելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը

Հայկական Balchug Capital ընկերությունը հայտարարել է Ռուսաստանում Goldman Sachs բանկի ձեռքբերման գործարքի փակման մասին

Պակիստանը և Հնդկաստանը միմյանց ուղղությամբ  կրակոցներ են արձակել վերահսկողության գծում

Թրամփը հայտնել է, որ մեծ ճնշում է գործադրում Ռուսաստանի վրա

110 տարի անց շատերը շարունակում են ժխտել 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը. Բրեդ Շերման

Ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման աշխատանքները վերջին օրերին առաջընթաց են գրանցել․ Ռյուտե

ՀՀ նախագահը կմասնակցի Ֆրանցիսկոս Պապի հուղարկավորության արարողությանը

«Բրիտանիան առաջին հերթին» կուսակցության առաջնորդն անդրադարձել է Հայոց ցեղասպանության տարելիցին

Եվրոպական ինդեքսներ - 24/04/25