Տարածաշրջանային

Չավուշօղլուն Ուրուգվայում ծաղրել է Հայոց ցեղասպանության ճանաչում պահանջող ցուցարարներին

2 րոպեի ընթերցում

Չավուշօղլուն Ուրուգվայում ծաղրել է Հայոց ցեղասպանության ճանաչում պահանջող ցուցարարներին

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն, ով աշխատանքային այցով գտնվում է Ուրուգվայում, ծաղրել է Հայոց ցեղասպանության տարելիցի առնչությամբ ակցիա իրականացնող խմբի անդամներին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, «Թվիթեր»-ում ակտիվորեն տարածվում է տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես Ուրուգվայում թուրքական դիվանագիտական ներկայացուցչությունից մեքենայով դուրս եկող Չավուշօղլուին տեսնելով ցուցարարները սկսում են իսպաներենով վանկարկել՝ «մարդասպան»։ Ի պատասխան վանկարկումների, Չավուշօղլուն լայն ժպտում է և մատներով ցույց տալիս աջակողմյան ազգայնական «գորշ գայլերի» հայտնի նշանը, որը խորհրդանշում է թուրքական ազգայնականությունը։

Թուրք ազգայնականների՝ միմյանց ողջունելու այս ձևը 2019 թվականին արգելվել էր Ավստրիայում։ Գերմանիայում Քրիստոնեադեմոկրական կուսակցությունն ու Ձախերի կուսակցությունը ևս 2018 թվականին առաջարկել էին արգելել այն՝ ողջունման այդ ձևը ֆաշիստական անվանելով։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում