Քաղաքականություն

Նիկոլ Փաշինյանը հանդիպեց Միխայիլ Միշուստինի հետ

1 րոպեի ընթերցում

Նիկոլ Փաշինյանը հանդիպեց Միխայիլ Միշուստինի հետ

ՄՈՍԿՎԱ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանեց ՌԴ կառավարության տուն հանդիպելու ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ։

Ինչպես տեղեկացնում «Արմենպրես»-ի թղթակիցը, ընդլայնված կազմով հանդիպմանը հայկական կողմից մասնակցում են նաև փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը, Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը և ՌԴ-ում ՀՀ դեսպան Վաղարշակ Հարությունյանը։

Նիկոլ Փաշինյանը Միխայիլ Միշուստինի հետ նաև առանձնազրույց կունենա։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում