Չավուշօղլուն հայտարարել է, որ ՌԴ-ի և Ուկրաինայի միջև առկա խնդիրների լուծման դիվանագիտական հնարավորությունները սպառված չեն

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի միջև առկա հակամարտությունը դիվանագիտական ճանապարհով լուծելու հնարավորությունները սպառված չեն:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

Թուրքական դիվանագիտության ղեկավարը նշել է, որ ուկրաինական իշխանությունների պահանջներից է երկրի անվտանգության երաշխավորումը։

Նրա խոսքով, Անկարան այս հարցում ակտիվ կապի մեջ է ինչպես Կիևի, այնպես էլ այլ երկրների հետ, որոնց ուկրաինական կողմը ցանկանում է տեսնել որպես իր անվտանգության երաշխավոր։

«Ուկրաինան ձգտում է անվտանգության երաշխիքներ ստանալ համաձայն՝ ՆԱՏՕ-ի կանոնադրության 5-րդ հոդվածի: Այս տարբերակի դեմ կարծիքներ են հնչում, իրավիճակից դուրս գալու այլընտրանքային ուղիներ են քննարկվում»,- ասել է Չավուշօղլուն։

Չավուշօղլուն ընդգծել է, որ այսօր աշխարհն ականատես է լինում նոր սառը պատերազմի սկզբին։

«Անվտանգությունն ապահովելու համար կարող են տասնամյակներ պահանջվել, սակայն ակտիվ քայլեր են անհրաժեշտ։ Թուրքիան ձգտում է առաջնորդություն ստանձնել այս հարցում»,- ասել է նա:

Հայերեն

Շարունակվում է Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակապահովման ծրագրի շրջանակում դիմումների ընդունումը

Կանադան հայտարարել է սեպտեմբերի 8-ից Միացյալ Նահանգների դեմ պատասխան մաքսատուրքեր սահմանելու մասին

Իրանն ու Օմանը համաձայնության են եկել Հորմուզի նեղուցով ժամանակավոր երթուղի ստեղծելու շուրջ

Սեդրակ Քոչարյանին և ևս 5 անձի կալանավորելու միջնորդություն է ներկայացվել

ԿՀՎ տնօրեն Ջոն Ռատկլիֆը ժամանել է Մոսկվա. CBS News

Տեղի ունեցածն առնչություն չունի ծառայության հետ. ՊՆ մամուլի քարտուղարը՝ զինծառայողի ինքնասպանության մասին լուրերի թեմայով

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն թույլ չի տա Իրանին կրկին ականապատել Հորմուզի նեղուցը

Հանրապետության որոշ շրջաններում առաջիկա օրերին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Օգոստոսի 26-ի միջոցառումների անոնս

Մոլդովայում հոբելյանական 25-րդ Գինու ազգային օրվա միջոցառումները տեղի կունենան 2026 թ. հոկտեմբերի 3-4-ը. Moldpres