Իրանն սպառնացել է հարված հասցնել Իսրայելի կենտրոնական շրջաններին նվազագույն իսկ վտանգի դեպքում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի զինված ուժերն Իսրայելի կողմից նվազագույն իսկ սպառնալիքի դեպքւմ հարված կհասցնեն այդ երկրի կենտրոնական շրջաններին: Ապրիլի 18-ին այդ մասին հայտարարել Է Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին Բանակի ազգային օրվա տոնակատարությանը նվիրված արարողության ժամանակ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Եթե ձեր կողմից նվազագույն իսկ շարժում հետեւի, որն սպառնա մեր ազգին, ապա մեր զինված ուժերի թիրախ կդառնա իսրայելական վարչակարգի կենտրոնը»,- մեջբերում Է նրա խոսքը IRNA գործակալությունը:

Նախագահի խոսքով՝ «Իսրայելը ձգտում Է նորմալացնել հարաբերությունները տարածաշրջանի երկրների հետ, ըստ որում իսրայելական ուժերի նվազագույն իսկ առաջխաղացումը (այդ երկներում) աննկատ չի մնա Իրանի զինված ուժերի եւ հետախուզության կողմից»: Ապրիլի 15-ին Իսրայելի ռազմաօդային ուժերը գրոհել են Դամասկոսի շրջակայքը, որտեղ տեղաբաշխված Էին իրանական հակաօդային պաշտպանության եւ ռադարների կայանքներ:

Ինչպես հայտնել Է Դուբայից հեռարձակող Al-Hadath հեռուստաալիքը, հարվածներ են հասցվել նաեւ զինվորական շարասյանը, որն իրանական անօդաչուների խմբաքանակ Էր տանում շիաների «Հըզբոլլահի» ջոկատների ռազմակայան, որոնք կռվում են սիրիական բանակի կողմից: 2020 թվականի սեպտեմբերին Վաշինգտոնում իսրայելական կողմն ԱՄՆ-ի միջնորդությամբ ստորագրել Է փաստաթղթեր Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) եւ Բահրեյնի հետ: Արեւմուտքում եռակողմ գործարքն անվանել են «Աբրահամյան համաձայնագրեր»:

Այնուհետեւ Իսրայելի հետ հարաբերությունների նորմալացման մասին են հայտարարել Սուդանը եւ Մարոկոն: Մինչեւ ԱՄԷ-ի եւ Բահրեյնի հետ հաշտության կնքումն արաբական երկրներից Իսրայելի հետ դիվանագիտական հարաբերություններ կային սոսկ Եգիպտոսի (1979 թվականից) եւ Հորդանինի (1994 թվականից) հետ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հայերեն Русский

Շվեդիան 154 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինային ձմռանը նախապատրաստելու համար

Մեծ Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա

Եվրոպական արհմիությունների ինստիտուտը զգուշացրել է, որ ջերմային սթրեսը սպառնում է Եվրոպայում 130 միլիոն աշխատողների

ԵՄ խորհուրդը հավանություն է տվել ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև առևտրային համաձայնագրին

Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով

Քաղաքական առումով որոշումը կայացված է. Ռուբինյանն անդրադարձել է ԱԺ նախագահի պաշտոնում իր թեկնածությունը հաստատելու որոշմանը

Դատախազությունը Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն է ներկայացրել ԿԸՀ

ԱԺ նախագահի պաշտոնում ՔՊ-ի թեկնածուն Ռուբեն Ռուբինյանն է

ԱՄՆ երկրաբանական ծառայությունը հայտնել է, թե որքան ժամանակ Վենեսուելայում երկրաշարժից հետո կշարունակվեն հետցնցումները

Լեհաստանի վարչապետն ասել է, որ Եվրոպայի ապագան պետք է կառուցվի ճշմարտության և փոխադարձ հարգանքի վրա