Աշխարհում քովիդով հիվանդացությունը մեկ շաբաթում նվազել է մեկ երրորդով

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհում քովիդով հիվանդացությունը նվազում է չորրորդ շաբաթն անընդմեջ. վերջին յոթ օրվա ընթացքում աշխարհում վարակի շուրջ 5,8 մլն դեպք է հայտնաբերվել, ինչը մոտ 36 տոկոսով պակաս է, քան նախորդ համանման ժամանակաշրջանում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, դա համապատասխանում է անցյալ տարվա դեկտեմբերի կեսերի մակարդակին, ինչը հետևում է ՏԱՍՍ-ի հաշվարկներից:

Հիվանդացությամբ առաջին տեղում դեռ Հարավային Կորեան է. այնտեղ այժմ միջին հաշվով օրական մոտ 130 հազար նոր դեպք է գրանցվում: Սակայն վարակի տարածման տեմպերը կտրուկ նվազել են՝ նախորդ շաբաթվա համեմատ մեկուկես անգամ։

Բարձր է հիվանդացության մակարդակը նաև եվրոպական մի շարք երկրներում, բայց արձանագրվում է ցուցանիշների նվազում։ Այսպես, Գերմանիայում օրական մոտ 140 հազար մարդ է հիվանդանում քովիդով, սակայն վերջին յոթ օրվա ընթացքում ցուցանիշը նվազել է մեկ քառորդով։ Ֆրանսիայում քովիդը հայտնաբերում են օրական 120 հազար մարդու մոտ. նախորդ շաբաթվա համեմատ նվազումը կազմում է ավելի քան 10 տոկոս: Իտալիայում հիվանդացությունը փոփոխության միտումներ չի դրսևորում. երկրորդ շաբաթն է, որ կորոնավիրուսը այնտեղ հաստատում են մոտ 60 հազար մարդու մոտ։

Նոր բռնկումներ են նկատվում նաև Ասիայում. այսպես, Ճապոնիայում օրական գրանցվում է մոտ 50 հազար նոր հիվանդ։ Թաիլանդում ամեն օր ավելի քան 20 հազար մարդ է հիվանդանում։

Վերջին յոթ օրվա ընթացքում աշխարհում քովիդից մահացել է շուրջ 20 հազար մարդ՝ 5,5 հազարով պակաս, քան նախորդ համանման ժամանակաշրջանում: Մահացության մակարդակով առաջին տեղում ԱՄՆ-ն է, որտեղ օրական գրանցվում է մոտ 400 մահվան դեպք։ Դա մեկ երրորդով պակաս է, քան անցյալ շաբաթ։ Երկրորդ տեղում Ռուսաստանն է, որտեղ օրական մահանում է մոտ 255 մարդ։ Այնուհետև հաջորդում է Գերմանիան, որտեղ այդ ցուցանիշը կազմում է մոտ 250 մարդ։

Հայերեն Русский

ԵՄ դիտորդական առաքելությունը շարունակում է շուրջօրյա պարեկություն իրականացնել Հայաստանի սահմանամերձ շրջաններում

Սև Օհանյանը, Սիմոն Աբգարյանը, Պավել Պավլիկովսկին և այլ անվանի կինոգործիչներ կհյուրընկալվեն 23-րդ «Ոսկե ծիրան»-ին

Հուլիսի 4-ի միջոցառումների անոնս

ՀՀ Կոտայքի մարզի Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի

Թեհրանի օդային տարածքը հուլիսի 6-ին ամբողջությամբ կփակվի՝ Ալի Խամենեիի հուղարկավորության թափորի համար

Աննա Հակոբյանը հանդիպել է «Libra Group»-ի գործադիր նախագահ, «Libra Philanthropies» բարեգործական հիմնադրամի նախագահի հետ

«Ալեքս 33»-ին պատկանող լցակայանում թերլիցքավորում է իրականացվել․ տնտեսվարողը տուգանվել է

Իսրայելը հայտարարել է Լիբանանում «Հեզբոլլահ»-ի 10 օբյեկտի հարվածելու մասին

Հայաստանի ԱԳՆ-ն Անկախության օրվա առթիվ շնորհավորել է Բելառուսի ժողովրդին

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ - 03/07/26