Միջազգային

Լիտվայի նախագահը Շվեդիային և Ֆինլանդիային հորդորել է ժամանակ չկորցնել ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցում

1 րոպեի ընթերցում

Լիտվայի նախագահը Շվեդիային և Ֆինլանդիային հորդորել է ժամանակ չկորցնել ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցում

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան Շվեդիային և Ֆինլանդիային հորդորել է ժամանակ չկորցնել ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցում: Նրա կարծիքով, այդ երկրների անդամակցությունը կազմակերպությանը Բալթյան երկրներում կբարելավի անվտանգության իրավիճակը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՏԱՍՍ գործակալությունը տեղեկացնում է Լիտվայի նախագահն այս մասին հայտարարել է «Financial Times»-ին տված հարցազրույցում:

«Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին կբարելավի անվտանգության իրավիճակը Բալթյան տարածաշրջանում: Մենք կկարողանանք ավելի լավ վերահսկել տարածաշրջանը ռազմական տեսանկյունից: Դա նաև կամրապնդի ՆԱՏՕ-ն որպես կազմակերպություն»,-նշել է Նաուսեդան:

ՌԴ ԱԳՆ-ն ավելի վաղ նշել էր, որ Շվեդիայի և Ֆինլանդիայի մուտքը ՆԱՏՕ սպառնում է բացասական հետևանքներ ունենալ Հյուսիսային Եվրոպայում կայունության համար։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում