Ազգերի լիգայում Հայաստանի ազգային հավաքականի հանդիպումների խաղացանկը փոփոխվել է

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՈՒԵՖԱ-ն և ՖԻՖԱ-ն հաստատել են Աշխարհի առաջնության փլեյ-օֆֆ փուլի երկու հանդիպումների և ՈՒԵՖԱ Ազգերի լիգայի 2022/2023 խաղարկության երկու խմբերի հանդիպումների նոր ժամանակացույցը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայաստանի ազգային հավաքականի հանդիպումների նախկին խաղացանկը փոփոխվել է՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Աշխարհի առաջնության փլեյ-օֆֆ փուլի՝ մարտի 24-ին նախատեսված և հետաձգված Շոտլանդիա-Ուկրաինա հանդիպումը կայանալու է հունիսի 1-ին: Ըստ այդմ՝ Հայաստանի ազգային հավաքականի հանդիպումների նոր խաղացանկն ունի հետևյալ տեսքը՝

Հունիսի 4 -Հայաստան- Իռլանդիա

Հունիսի 8 -Շոտլանդիա -Հայաստան

Հունիսի 11 - Ուկրաինա -Հայաստան

Հունիսի 14 -Հայաստան- Շոտլանդիա

Սեպտեմբերի 24 -Հայաստան- Ուկրաինա

Սեպտեմբերի 27 - Իռլանդիա -Հայաստան

Հանդիպումների անցկացման կոնկրետ վայրերը և մեկնարկի ժամերը կհաստատվեն ավելի ուշ:

Հայերեն English Русский