Տարածաշրջանային

Օտարերկրացիներն այսուհետ Թուրքիայի քաղաքացիություն կստանան 400 հազար դոլարի անշարժ գույք ձեռք բերելու դեպքում

1 րոպեի ընթերցում

Օտարերկրացիներն այսուհետ Թուրքիայի քաղաքացիություն կստանան 400 հազար դոլարի անշարժ գույք ձեռք բերելու դեպքում

ԵՐԵՎԱՆ, 13 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի իշխանությունները որոշում են ընդունել այն մասին, որ օտարերկրացիներն այդ երկրի քաղաքացիություն ստանալու նպատակով այսուհետ պետք է ձեռք բերեն ոչ թե 250 հազար, այլ 400 հազար ԱՄՆ դոլարի անշարժ գույք: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին որոշումն ընդունվել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ղեկավարությամբ կայացած կառավարության նիստի ընթացքում: Որոշումն առաջիկայում հրապարակվելու է կառավարական Պաշտոնաթերթում:

Օտարերկրացիները, ովքեր անշարժ գույք ձեռք բերելու դիմաց դիմելու են քաղաքացիություն ստանալու, պարտավորվելու են առնվազն երեք տարվա ընթացքում այն չվաճառել կամ չփոխանցել ուրիշին:

2012 թվականից Թուրքիայում օտարերկրացիները կարող էին քաղաքացիություն ստանալ 1 մլն ԱՄՆ դոլարի անշարժ գույք ձեռքբերելու պարագայում: 2018 թվականին այդ գումարը նվազեցվել էր մինչև 250 հազար ԱՄՆ դոլարի:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում