Միջազգային

Համաշխարհային բանկն Ուկրաինային 1,5 մլրդ դոլարի օգնության փաթեթ է պատրաստում

1 րոպեի ընթերցում

Համաշխարհային բանկն Ուկրաինային 1,5 մլրդ դոլարի օգնության փաթեթ է պատրաստում

ԵՐԵՎԱՆ, 12 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համաշխարհային բանկն Ուկրաինայի համար 1,5 մլրդ դոլարի օգնության փաթեթ է պատրաստում` բնակչության պետական ծառայությունների տրամադրմանն աջակցելու համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Համաշխարհային բանկի նախագահ Դևիդ Մելպասի հայտարարությանը։

«Ես ուրախ եմ տեղեկացնել, որ Համաշխարհային բանկը պատրաստվում է Ուկրաինային փոխանցել 1,5 մլրդ դոլար՝ աջակցելու համար պատերազմի ընթացքում հիմնական հանրային ծառայությունների տրամադրումը շարունակելուն»,- նշել է Մելպասը:

Նա հիշեցրել է, որ Համաշխարհային բանկը հիմնադրվել է 1944-ին, որպեսզի օգնի վերականգնել Եվրոպան Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո:

«Ինչպես մենք դա արեցինք այն ժամանակ, այնպես էլ պատրաստ կլինենք օգնել Ուկրաինային վերականգնման հարցում, երբ դրա ժամանակը գա»,- ասել է Համաշխարհային բանկի նախագահը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում