Միջազգային

ԱՄՆ ավիակիր խումբը 5 տարվա մեջ առաջին անգամ զորավարժություններ է անցկացնում Կորեական թերակղզու մոտ

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ ավիակիր խումբը 5 տարվա մեջ առաջին անգամ զորավարժություններ է անցկացնում Կորեական թերակղզու մոտ

ԵՐԵՎԱՆ, 12 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2017-ից ի վեր առաջին անգամ ԱՄՆ ավիակիր հարվածային խումբը մասնակցել է կանոնավոր գործողությունների Ճապոնական ծովում՝ Կորեական թերակղզու մոտ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «Ինտերֆաքսը»-ը, հղում անելով The Hill-ին, որը վկայակոչում է ԱՄՆ ռազմածովային ուժերի ներկայացուցչին։

Ռազմածովային նավատորմի խոսնակ, լեյտենանտ Մարկ Լենգֆորդը նշել է, որ «Աբրահամ Լինքոլն» ավիակրի գլխավորած խմբավորումը գործում է Ճապոնիայի ծովային ինքնապաշտպանության ուժերի հետ միասին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում