Հասարակական

«Հաղթանակ» զբոսայգում կրակոցներ արձակած անչափահասը բերման է ենթարկվել

1 րոպեի ընթերցում

«Հաղթանակ» զբոսայգում կրակոցներ արձակած անչափահասը բերման է ենթարկվել

ԵՐԵՎԱՆ, 12 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանության ծառայողները «Հաղթանակ» զբոսայգում կրակոցներ արձակած անչափահասին բերման են ենթարկել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է, որ Քանաքեռ-Զեյթունի բաժնի օպերլիազորը զեկուցագիր է ներկայացրել, որ ապրիլի 11-ին, ժամը 22.20-ին, Ազատության պողոտայում ծառայության ընթացքում «Հաղթանակ» զբոսայգու լճի հարակից տարածքից կրակոցի ձայն են լսել և այդ ուղղությամբ գնալով՝ նկատել են «Տոյոտա» մակնիշի մեքենա, որի վարորդը կրակոց է արձակել:

Վարորդը փորձել է մեքենայով հեռանալ, սակայն ոստիկանները մեքենան կանգնեցրել են և, ապօրինի զենք, զինամթերք պահելու և օգտագործելու կասկածանքով, վարորդին բերման են ենթարկել Քանաքեռ-Զեյթունի բաժին: Բաժնում 18-ը չբոլորած վարորդը մեքենայի սրահից ներկայացրել է ինքնաձիգի նմանվող ատրճանակ, 2 պահեստատուփ և 35 փամփուշտ:

Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:

Նախապատրաստվում են նյութեր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում