Կարևորվել է ՄԽ համանախագահության դերը ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում. մանրամասներ Միրզոյան-Ռոքֆո հանդիպումից

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահ Բրիս Ռոքֆոյին:

«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից:

Կարևորվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության դերը՝ իր մանդատի շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում։

Հանդիպմանը քննարկվել է Լեռնային Ղարաբաղում՝ ՌԴ խաղաղաահ զորախմբի պատասխանատվության գոտի՝ Փառուխ գյուղ և մերձակա հատվածներ, ադրբեջանական զինված ուժերի ներխուժման արդյունքում ստեղծված իրավիճակը։ ՀՀ ԱԳ նախարարը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Արցախի հայության համար միտումնավոր ստեղծվող հումանիտար խնդիրները և Լեռնային Ղարաբաղն էթնիկ զտումների ենթարկելուն ուղղված գործողությունները։ Ընդգծվել է ադրբեջանական զինված ստորաբաժանումների՝ մարտի 23-ի ելման դիրքեր վերադառնալու անհրաժեշտությունը։

Արարատ Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումը՝ խաղաղության պայմանագրի շուրջ Ադրբեջանի բանակցություններ սկսելու վերաբերյալ՝ այդ համատեքստում ընդգծելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության և համանախագահ երկրների միջնորդական դերը:

Հայերեն English Français Русский Türkçe

Ամոթալի է, որ ավելի քան 1 դար անց մենք չկարողացանք դասեր քաղել Հայոց ցեղասպանությունից. Կանադայի Պահպանողական կուսակցության ղեկավար

Փարիզի քաղաքապետարանում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված ընունելություն

ԵԽԽՎ նախագահի գլխավորած պատվիրակությունը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Այլևս երբեք թույլ չենք տա, որ մոռացությունը թաքցնի ճշմարտությունը. հունական Կալամարիայի քաղաքապետը՝ Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին

Սպասվում է, որ Հռոմի պապի հուղարկավորությանը կմասնակցի ավելի քան 200 հազար մարդ

Առանց պատմական հիշողության անցյալը շատ հեշտ է կրկնել. Եվրախորհրդարանի պատգամավոր Մանիատիսը՝ Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին

Հունաստանի երկու կուսակցությունների նախագահներ անդրադարձել են Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին

Թբիլիսի Սբ․ Գևորգ Առաջնորդանիստ եկեղեցում մատուցվել է բարեխոսական աղոթք առ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի

Երբ հասարակությունները լռում են չարի դիմաց, այն բազմապատկվում է. հույն նախարարը՝ Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին

Նիդեռլանդների խորհրդարանի անդամն անդրադարձել է Հայոց ցեղասպանությանը