Հասարակական

Դեսպան Թրեյսին փաստել է ԱՄՆ աջակցությունը ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման բանակցություններին

1 րոպեի ընթերցում

Դեսպան Թրեյսին փաստել է ԱՄՆ աջակցությունը ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման բանակցություններին

ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին հանդիպել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների հետ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը տեղեկացնում է, որ դեսպանն ընդգծել է ընդհանուր արժեքների վրա հիմնված երկկողմ փոխգործակցության ամրապնդման շուրջ ՀՀ կառավարության հետ գործակցելու ԱՄՆ հանձնառությունը։

Դեսպանը նաև վերահաստատել է վերջին սադրիչ գործողությունների հետ կապված մտահոգությունները և փաստել ԱՄՆ աջակցությունը բանակցություններին՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ, տևական կարգավորմանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում