Տարածաշրջանային

Իրանում մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 41 մարդ

1 րոպեի ընթերցում

Իրանում մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 41 մարդ

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանում կորոնավիրուսից մահերի թիվը հասել է 140 հազար 492-ի, վերջին 24 ժամում մահացել է 41 մարդ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է IRNA-ն:

Երկրում վերջին 1 օրում գրանցվել է Covid-19-ի 3800 նոր դեպք, որից 459-ը հոսպիտալացվել է: Իրանում ընդհանուր առմամբ գրանցված 7 մլն 183 հազար 808 դեպքից առողջացել կամ հիվանդանոցներից դուրս է գրվել 6 մլն 904 հազար 733-ը: 1536 քաղաքացի ծայրահեղ ծանր վիճակում բուժում է ստանում ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում:

Իրանի առողջապահության նախարարությունից հայտնել են, որ 64 մլն 40 հազար 787 քաղաքացի ստացել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առաջին չափաբաժինը, երկրորդ չափաբաժինը ստացել է 57 մլն 91 հազար 305 քաղաքացի: Իսկ երրորդ՝ խթանիչ դեղաչափ ստացածների թիվը հասել է 26 մլն 458 հազար 148-ի:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում