Միջազգային

Դոնբասից ավելի քան 14,5 հազար փախստականներ են մեկ օրում հատել Ռուսաստանի հետ սահմանը

1 րոպեի ընթերցում

Դոնբասից ավելի քան 14,5 հազար փախստականներ են մեկ օրում հատել Ռուսաստանի հետ սահմանը

ԵՐԵՎԱՆ, 7 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դոնբասից մեկ օրում ավելի քան 14,5 հազար փախստականներ են հատել Ռուսաստանի հետ սահմանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է ՌԴ-ի Անվտանգության դաշնային ծառայության (ԱԴԾ) Ռոստովի մարզի սահմանապահ վարչությունը: «Անցած օրվա ընթացքում Ռոստովի մարզում գտնվող անցակետով Ռուսաստան մուտք գործելու համար սահմանը հատել են ավելի քան 14 հազար 500 քաղաքացիներ»,-,-ասվում Է հաղորդագրության մեջ:

ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 21-ին հրամանագրեր Է ստորագրել Դոնեցկի եւ Լուգանսկի ժողովրդական հանրապետությունները ճանաչելու վերաբերյալ, որոնք դեռ 2014 թվականին հայտարարվել Էին Կիեւից անկախ, իսկ փետրվարի 24-ի առավոտյան հատուկ ռազմական գործողություն Է սկսել Ուկրաինայի ապառազմականացման ուղղությամբ: Նախագահ Վլադիմիր Պուտինը նշել Է, որ իր նպատակը «մարդկանց պաշտպանելն Է, որոնք ութ տարի շարունակ ծաղրանքների, ցեղասպանության են ենթարկվում Կիեւի ռեժիմի կողմից», հաղորդել Է «ՌԻԱ Նովոստին»:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում