Մարվեց և շրջանառության մեջ դրվեց «Մեծանուն հայեր. Եղիշե Չարենցի ծննդյան 125-ամյակ» թեմայով նամականիշը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Մեծանուն հայեր. Եղիշե Չարենցի ծննդյան 125-ամյակ» թեմայով նամականիշի վրա պատկերված է հայ մեծանուն բանաստեղծն իր ձեռագրերի խորապատկերին: Նամականիշը, որի վրա նաև պատկերված է «125 ԱՄՅԱԿ» գրառումը՝ հայերեն և անգլերեն լեզուներով, մարվեց և շրջանառության մեջ դրվեց ապրիլի 4-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահի ճեմասրահում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մարումն իրականացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պարտականությունները կատարող Դավիթ Սահակյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, «Հայփոստ» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Կարապետյանը, Եղիշե Չարենցի տուն-թանգարանի տնօրեն Ժաննա Մանուկյանը և Ֆիլատելիստների հայկական ասոցիացիայի նախագահ Հովիկ Մուսայելյանը:

Դավիթ Սահակյանն ընդգծեց, որ մեծանուն բանաստեղծի գրական ժառանգությունը նվաճել է մեր ժողովրդի սիրտը: «Չնայած բոլոր փորձություններին՝ Չարենցը մնաց իր հայրենիքի պաշտպանության ազատամարտիկը, իր գրչով պայքարեց հանուն արդարության ու հայրենասիրության: Չարենցի թողած գրական ժառանգությունը, խորապես ազգային լինելով, նաև համամարդկային արժեք է»,-նշեց Սահակյանն ու հավելեց՝ նամականիշը գիտելիքների յուրօրինակ աղբյուր է, որը, հատելով ժամանակի և տարածության սահմանները, դառնում է մարդկանց հոգևոր և մշակութային շփման միջոց:

Արա Խզմալյանի խոսքով՝ նման յուրօրինակ ձևով անդրադարձ է կատարվում հռչակավոր մարդկանց ու իրադարձություններին և ևս մեկ անգամ հանրային կարևորություն է տրվում նրանց: «Չարենցը հայության գոյաբանական բարոմետրերից մեկն է, ամփոփում է հայության և՛ հոռետեսությունը, և՛ հայրենասիրական վերելքները, և՛ բառ ու բանը բառիս ամենաբարձր իմաստով: Կարծում եմ՝ ինչ էլ անելու լինենք, մենք դեռ Չարենցին մեր պարտքը տալու առիթներ ունենալու ենք»,-շեշտեց փոխնախարարը:

«Հայփոստ» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Կարապետյանն էլ վստահ է, որ այս նամականիշով ավելի կհանրահռչակեն բանաստեղծի անգնահատելի ժառանգությունը:

Թողարկման օրը՝ 04 ապրիլի 2022թ.

Դիզայնը՝ Դավիթ Դովլաթյանի

Տպարանը՝ Cartor, Ֆրանսիա

Չափսերը՝ 30,0 x 40,0 մմ

Մեկ թերթի վրա՝ 10 հ.

Տպաքանակը՝ 30 000 հ.

Մարման արարողությանը հաջորդեց մեծ գրողին նվիրված հոբելյանական համերգ, որին հնչեցին դասական կոմպոզիտորների սիրված ստեղծագործություններ:

Դերասաններ Արթուր Ութմազյանը, Բաբկեն Չոբանյանը, Սամսոն Ստեփանյանը, Սամվել Թոփալյանն ու Մխիթար Ավետիսյանը ներկայացրին Չարենցի նամակներն ու պոեզիան: Համերգային կատարումներով հանդես եկան Երևանի պետական կամերային երգչախումբը (գեղարվեստական ղեկավար՝ Քրիստինա Ոսկանյան), Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ (դիրիժոր Ռուբեն Ասատրյան): Երեկոյի ռեժիսորն ու կոմպոզիցիայի հեղինակն Արամ Սուքիասյանն է:

Հայերեն Русский

Հայաստանի մի շարք համայնքներում ՏԻՄ ընտրություններ են

Սանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումները

Արևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղել

Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետները քննարկել են էներգետիկայի և լոգիստիկ ոլորտներում համագործակցությունը

Իրանի նախագահն օգնություն է առաջարկել Եմենում հակամարտության կարգավորման գործում

Հայաստանի ԱԳՄԱ նախարարն ու Կիպրոսի ԱԳ նախարարը քննարկել են բարձր տեխնոլոգիաների ու առևտրատնտեսական ոլորտներում համագործակցության ընդլայնումը

Դավիթ Կարապետյանը մասնակցել է «Երկու պետություն» սկզբունքի իրականացմանը նվիրված նախարարական հանդիպմանը

Մակրոնը չի բացառել 2032 թվականին Ֆրանսիայի նախագահի պաշտոնում վերադառնալու հնարավորությունը

Միրզոյանը ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հետ քննարկել է Ղարաբաղից տեղահանվածների երկարաժամկետ ինտեգրումը

Արարատ Միրզոյանը Նյու Յորքում մասնակցել է միջազգային խաղաղության և անվտանգության ոլորտում ԱԲ-ի կիրառմանը նվիրված քննարկմանը