Հայաստանում առաջին անգամ տեղի կունենա «Orion Summit 2022» տեխնոլոգիական գագաթնաժողովը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունիսի 27-ին Մատենադարանում տեղի կունենա Հայաստանում միջազգային տեխնոլոգիական գագաթնաժողովը՝ «Orion Summit 2022»-ը, որը կազմակերպել է ստարտափների աճի և փոխկապակցված էկոհամակարգի զարգացման հանգույց հանդիսացող «Orion Worldwide Innovations»-ը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Orion Summit 2022»-ը Երևանում մեկ հարթակում կհամախմբի ապագա միլիարդանոց (միաեղջյուր/unicorn) ընկերությունների հիմնադիրներին, որոնք իրենց հաջողության պատմությունը կներկայացնեն՝ մոտիվացնելով երիտասարդ ստարտափերներին։ Որպես Հայաստանի ստարտափ էկոհամակարգի արագ զարգացման կարևոր խթան, առաջին անգամ կքննարկվի նաև միաձուլումների և ձեռքբերումների (M&A) թեման։

Գագաթնաժողովի ժամանակ նախատեսվում է հայտարարել նաև Digital Julfa Network-ի (Թվային Ջուղա ցանցի) մասին, որը համահայկական մտավոր, տեխնոլոգիական, առևտրային ու մշակութային ուժը համախմբող նախաձեռնություն է։ Նպատակը՝ աշխարհում Հայաստանի և հայ ժողովրդի տնտեսական ու մտավոր դիրքավորման համար հզոր ցանցի վերստեղծումն է:

«Նոր Ջուղայի հայ վաճառականների 300-ամյա հզոր ցանցն առևտրային կարևոր ուղղություն էր Հնդկական օվկիանոսից մինչև Միջերկրական ծով: Այժմ, որպես նորարարության համաշխարհային մակարդակի էվոլյուցիա, մենք ստեղծում ենք Digital Julfa ցանցը, որը կհամախմբի տեխնոլոգիական, ֆինանսական, գործարար, իրավական ու մշակութային հայկական ներուժը»,- նշել է «Orion Worldwide Innovations»-ի հիմնադիր տնօրեն, «BAJ Accelerator»-ի համահիմնադիր Էմմա Առաքելյանը։

«Orion Worldwide Innovations Armenia»-ի համահիմնադիր, տնօրեն Դիանա Արզումանյանն էլ ընդգծել է, որ գագաթնաժողովը հայաստանյան էկոհամակարգի համար կարևոր է:

«Այն եզակի է unicorn-ների հիմնադիրներին լսելու հնարավորության առումով: Միջոցառման կազմակերպմանը կարող են միանալ տեխնոլոգիական, բանկային և այլ ոլորտների ընկերություններ՝ առաջարկելով բանախոսներ, հովանավորչական փաթեթներ, մասնակցել աշխատանքի տոնավաճառին»,-նկատել է նա:

«Orion Summit 2022»-ի շրջանակում տեղի կունենա նաև աշխատանքի տոնավաճառ, որի ընթացքում 15-ից ավելի տեխնոլոգիական ընկերություններ երիտասարդ մասնագետներին կառաջարկեն որակյալ աշխատատեղեր։

Հայերեն English Français Русский Türkçe

Նիդերլանդների ԱԳ նախարարը ծանոթացել է հայկական ծաղիկների արտահանման հնարավորություններին

Մեծ Բրիտանիան և Լեհաստանը համատեղ զորավարժություններ կսկսեն Բալթիկ ծովում

Կասեցվել է «Չանախ» պանրի տեխնոլոգիայով պատրաստված «Իգիթ» արտադրատեսակի արտադրությունը

Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել են ներդրումային ծրագրերի իրականացման շրջանակում քաղաքաշինական ընթացակարգերին առնչվող հարցեր

Հոկտեմբերի 28-ի միջոցառումների անոնս

Վաղ տարիքից զարգացնել սովորողների բնապահպանական գիտակցությունը․ Կենսաբազմազանության կրթության օր COP17-ի շրջանակում

Ըմբիշ Գևորգ Թադևոսյանը դարձավ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

Մոլդովան ամրապնդում է երկկողմ հարաբերությունները Կիպրոսի հետ. Moldpres

Դանիայի և Շվեդիայի վարչապետները թերահավատորեն են վերաբերվել Պուտինի հետ իրենց գործընկերների հեռախոսազրույցի արդյունքներին

Դավիթ Խուդաթյանն ու Ֆլորիան Էսկյուդիեն քննարկել են մի շարք ոլորտներում Հայաստան-Ֆրանսիա համագործակցությանը վերաբերող հարցեր