Սպորտ

Ըմբիշ Մալխաս Ամոյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն` հաղթելով թուրք մարզիկին

1 րոպեի ընթերցում

Ըմբիշ Մալխաս Ամոյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն` հաղթելով թուրք մարզիկին

ԵՐԵՎԱՆ, 2 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ Մալխաս Ամոյանը դարձավ Եվրոպայի առաջնության չեմպիոն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ընթացող Եվրոպայի առաջնության 77 կգ քաշային կարգի եզրափակիչում Մալխաս Ամոյանը մրցեց թուրք Յունուս Էմրե Բաշարի հետև առավելության հասավ 4:3 հաշվով: Գոտեմարտի ավարտից հետո թուրք ըմբիշը լաց եղավ:

Հունահռոմեական ոճի ըմբիշ Մալխաս Ամոյանը նոր է փոխել քաշային կարգը: Մինչ այս նա հանդես էր գալիս 72 կգ քաշային կարգում և դարձել էր աշխարհի չեմպիոն:

Կարդացեք հոդվածը` العربيةFrançais
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում