Տարածաշրջանային

Պուտինը և Էրդողանը քննարկել են Ուկրաինայի հարցը

1 րոպեի ընթերցում

Պուտինը և Էրդողանը  քննարկել են Ուկրաինայի հարցը

ԵՐԵՎԱՆ, 1 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցում սկզբունքային գնահատական է տվել ՌԴ-ի եւ Ուկրաինայի ներկայացուցիչների միջև շարունակվող բանակցային գործընթացին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը:

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը երախտագիտություն է հայտնել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ՝ Ստամբուլում ռուս եւ ուկրաինացի ներկայացուցիչների միջև բանակցությունների փուլն անցկացնելուն աջակցելու համար:

Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահները նաև քննարկել են հումանիտար հարցերը ռուս-ուկրաինական հակամարտության համատեքստում:

Բացի այդ, անդրադարձ է կատարվել երկկողմ համագործակցության զարգացման հարցերին։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում