ՄԹ-ում դեսպան Ներսեսյանը և Ջեյմս Քլևերլին անդրադարձել են ԼՂ խնդրին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԹ Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի հարցերով նախարար Ջեյմս Քլևերլին ընդունել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վարուժան Ներսեսյանին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ջեյմս Քլևերլին «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում ներկայացրել է մանրամասներ ու նշել, որ քննարկման օրակարգում եղել են երկու երկրների համագործակցության զարգացման հնարավորությունները:

«Տեղի ունեցան օգտակար քննարկումներ Լեռնային Ղարաբաղի հարցում դիվանագիտական լուծման կարևորության վերաբերյալ: Անդրադարձ է եղել Մեծ Բրիտանիայի ու Հայաստանի գործընկերության զարգացման հնարավորություններին»,-նշել է Ջեյմս Քլևերլին՝ ընդգծելով, որ երկու երկրները նշում են դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակը:

Հայերեն English Русский Türkçe

ԱԺ ընտրությունների քվեարկության նախնական արդյունքները

Իսրայելն ու Իրանը փոխադարձ հարվածներ են հասցրել իրար

Ընտրություններ-2026. 1354 տեղամասի նախնական արդյունքներով ՔՊ-ն ստացել է ձայների 50.83 տոկոսը, «Ուժեղ Հայաստան»-ը՝ 23.51 տոկոսը

Փաշինյանը բացառում է, որ իշխող ուժի ներկայացուցիչները որևէ ձևով ներգրավված լինեն ընտրախախտումների մեջ

Ընտրություններ-2026. 533 տեղամասի նախնական արդյունքներով ՔՊ-ն ստացել է ձայների 51.13 տոկոսը, «Ուժեղ Հայաստան»-ը՝ 23.34 տոկոսը

Մենք կշարունակենք ԵՄ-ի հետ մերձեցումը և մասնակցությունն ու անդամակցությունը ԵԱՏՄ-ին․ Նիկոլ Փաշինյան

Մենք պետք է ինստիտուցիոնալացնենք Ադրբեջանի հետ խաղաղությունը, Թուրքիայի հետ սահմանը պետք է բացվի․ Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը Հայաստանում հետընտրական զարգացումների հավանականություն չի տեսնում

Պատերազմի եռագլուխ լրտեսական կուսակցությունը պետք է արմատախիլ արվի Հայաստանից․ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը բացառել է քաղաքացիների ազատ կամարտահայտման նկատմամբ իշխանության ապօրինի ներգործությունը