Միջազգային

Մարտին եվրոգոտում գնաճը հասել Է տարեկան հաշվարկով ռեկորդային 7,5 տոկոսի

1 րոպեի ընթերցում

Մարտին եվրոգոտում գնաճը հասել Է տարեկան հաշվարկով ռեկորդային 7,5 տոկոսի

ԵՐԵՎԱՆ, 1 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անցյալ ամսին եվրոյի գոտում գնաճը հասել Է տարեկան հաշվարկով 7,5 տոկոս նոր բացարձակ ռեկորդի՝ անցյալ տարվա նույն ժամանակամիջոցի համեմատոթյամբ ավելանալով գրեթե 6 անգամ:

Ապրիլի 1-ին այդ մասին հայտնել Է Եվրամիության վիճակագրական գործակալությունը՝ Եվրոստատը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Մարտին եվրոյի գոտում գնաճը գնահատվում Է տարեկան հաշվարկով 7,5 տոկոսի մակարդակում, փետրվարին այն կազմել Է 5,9 տոկոս»,- տեղեկացրել Է գերատեսչությունը: 2021 թվականի մարտին եվրոյի գոտում գնաճը կազմել Է տարեկան հաշվարկով 1,3 տոկոս, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում