Արտաշես Թումանյանը և Իրանի էներգետիկայի նախարարը կարևորել են Էբրահիմ Ռայիսիի՝ Հայաստան այցի կազմակերպումը

1 րոպեի ընթերցում

ԹԵՀՐԱՆ, 31 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետի խորհրդական Արտաշես Թումանյանը մայիսի 27-30-ն Իրանի Իսլամական Հանրապետություն կատարած աշխատանքային այցի ընթացքում հանդիպումներ է ունեցել ԻԻՀ կառավարության մի շարք ներկայացուցիչների հետ:

Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, Արտաշես Թումանյանը հանդիպել է Իրանի էներգետիկայի նախարար և Հայաստան-Իրան միջկառավարական համատեղ հանձնաժողովի համանախագահ Ալի Աքբար Մեհրաբիանի, նավթի նախարար Ջավադ Օուջիի և ԱԳ նախարարի տեղակալ Մեհդի Սաֆարիի հետ:

ԻԻՀ էներգետիկայի նախարարի հետ հանդիպմանը քննարկվել են համատեղ ծրագրերի իրականացման և ներդրումային ներուժի արդյունավետ օգտագործման հնարավորությունները: Զրուցակիցները կարևորել են ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսիի՝ Հայաստան այցի կազմակերպումը:

ԻԻՀ նավթի նախարարի հետ հանդիպմանը զրուցակիցները քննարկել են գազի և էներգետիկայի ոլորտում երկկողմ և տարածաշրջանային երկարաժամկետ համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր:

Հայերեն English Français Русский Türkçe

Պաշտոնական այցով ՀՀ-ում գտնվող Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի դիմավորման արարողությունը

Թումանյանական «Շունն ու կատուն»՝ Երևանի օպերային թատրոնում. խաղացանկը կհամալրվի նոր մանկական ներկայացմամբ

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը