ԱՄՆ-ն պատժամիջոցներ է կիրառել իրանական չորս ընկերության նկատմամբ
1 րոպեի ընթերցում
![ԱՄՆ-ն պատժամիջոցներ է կիրառել իրանական չորս ընկերության նկատմամբ](http://armenpress.am/resized/480/static/news/b/2022/03/1079349.jpg)
ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգները պատժամիջոցների ցուցակում ներառել են Իրանից չորս ընկերության ու իսլամական հանրապետության մեկ քաղաքացու: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է ԱՄՆ ֆինանսների նախարարությունը:
Նախարարությունից հստակեցրել են, որ նման սահմանափակումներ են ձեռնարկվել միջուկային զենքի տարածման կանխարգելման շուրջ աշխատանքների շրջանակում: