Հասարակական

«100 տարի ժողովրդի թիկունքին» ծրագրի շրջանակում բացառիկ վիրահատությամբ պահպանվել է 43-ամյա կնոջ վերարտադրողական ֆունկցիան

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բացի համալսարանական երեք հիվանդանոցից, «100 տարի ժողովրդի թիկունքին» ծրագրին միացել է նաև «Բեգլարյան» բժշկական կենտրոնը` կենտրոնի գիտական գծով խորհրդական, ԵՊԲՀ մանկաբարձության և գինեկոլոգիայի թիվ 1 ամբիոնի վարիչ Արմինե Հարությունյանի գլխավորությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ԵՊԲՀ-ի տարածած հաղորդագրությունից, ծրագրի շրջանակում բժշկական կենտրոն դիմած 43-ամյա Ն. Աղրամանյանին բացառիկ վիրահատություն է կատարվել օպերատիվ գինեկոլոգիայի բաժանմունքում:

Կինը կլինիկա էր դիմել` գանգատվելով որովայնի ստորին շրջանում ցավերից: Անամնեզում նշված էր 4 ինքնաբեր վիժում: Կատարվել են անհրաժեշտ կլինիկոլաբորատոր հետազոտությունները, փոքր կոնքի ուլտրաձայնային հետազոտություն, ըստ որի՝ հայտնաբերվել է արգանդի բազմահանգույց միոմա` հանգույցներից մեկի սուբսերոզ տեղակայմամբ (28-30 շբթ. հղիության չափերով, 3 կգ քաշով):

Հաշվի առնելով ախտորոշումը՝ մարտի 29-ին բուժառուին կատարվել է որովայնահատում, կոնսերվատիվ միոմէկտոմիա` պահպանելով կնոջ վերարտադրողական ֆունկցիան:

«Նախքան մեր կենտրոն դիմելը կինը բազմաթիվ մասնագետների մոտ էր եղել, սակայն վերջնական ախտորոշում չէր տրվել: Մասնագետներիս համար առանձնակի կարևոր էր պահպանել վերարտադրողական տարիքի կնոջ առողջությունը, վերարտադրողական ֆունկցիան»,- մանրամասնել է Արմինե Հարությունյանը` հավելելով, որ վիրահատությունը նախաձեռնության շրջանակում կատարվել է 50 տոկոս զեղչով:

ԵՊԲՀ մանկաբարձության և գինեկոլոգիայի թիվ 1 ամբիոնի վարիչն ընդգծել է` համալսարանական նախաձեռնությանը միանալը նպատակ ունի նպաստել կանանց առողջության պահպանմանը, հիվանդությունների կանխարգելմանը, ինչը և տեղի է ունեցել նաև վերոնշյալ բուժառուի դեպքում:

Նախաձեռնության շրջանակում Արմինե Հարությունյանն արդեն 4-րդ վիրահատական միջամտությունն է կատարում:

Հանրությանը դիմելու առիթն օգտագործելով՝ նա կոչ է արել կանանց տարին մեկ անգամ կանխարգելիչ բուժզննում կատարել տեղամասային պոլիկլինիկաներում, կանանց կոնսուլտացիաներում` տարբեր բարդություններից խուսափելու և ժամանակին գրագետ բուժօգնություն ստանալու նպատակով:

Հայերեն

Պուտինը և Փեզեշքիանը քննարկել են Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների ընթացքը

Հայաստանի կարատեի ֆեդերացիայի առաջարկը համապատասխանում էր Եվրոպայի առաջնությունն ընդունելու չափանիշներին. Եվրոպական ֆեդերացիայի նախագահ

ԿԲ-ն բանկերում ուսումնասիրություն է կատարում․առանցքում նաև զեղծարարությունից տուժած քաղաքացիներն են

ԱԺ-ն մերժեց Անդրանիկ Քոչարյանի վարքագծի քննության նպատակով ժամանակավոր էթիկայի հանձնաժողով ստեղծելու առաջարկը

Եմենում ամերիկա-իսրայելական ուժերի կողմից ցեմենտի գործարանի թիրախավորման հետևանքով զոհվել է 2, վիրավորվել՝ 42 մարդ

Փրկարարները Երևանյան լճում հայտնաբերել են 13-ամյա Մայա Վորյատկինայի դին

ԼՂ փախստականների միությունը դատապարտել է Համայն Ռուսիո պատրիարքի կողմից Մեհրիբան Ալիևային պարգևատրելու հանգամանքը

Գարդման-Շիրվան-Նախիջևան միությունը դատապարտել է Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի այցն Ադրբեջան

Իրանը միջոցներ է ձեռնարկել ԱՄՆ-ի երկրորդային պատժամիջոցների դեպքում

Կրեմլը հիշեցրել է Հաղթանակի օրվա առթիվ հրադադարի մասին՝ չնայած ԱԹՍ-ների վերջին հարվածներին