Տարածաշրջանային

ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը ժամանել է Ուկրաինա

2 րոպեի ընթերցում

ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը ժամանել է Ուկրաինա

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ատոմային Էներգիայի միջազգայն գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին ժամանել Է Ուկրաինա՝ երկրի միջուկային օբյեկտների անվտանգության ապահովման գծով տեխնիկական օգնություն ցույց տալու համար: Այդ մասին ասված Է ՄԱԳԱՏԷ-ի՝ մարտի 29-ին տարածված հայտարարության մեջ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Այցը կշարունակվի այս շաբաթվա ընթացքում: Գրոսսին կայցելի Ուկրաինայի ատոմակայաններից մեկը: Գլխավոր տնօրենը նպատակ ունի նաեւ «ՄԱԳԱՏԷ-ի փորձագետներ» ուղարկելու «առաջնահերթային օբյեկտներ» եւ «կենսականորեն կարեւոր նյութեր» բերելու անվտանգության եւ պահպանության ապահովման համար, ներառյալ դիտազննման եւ վթարային արձագանքման սարքավորանքները»:

«Ռազմական հակամարտությունն աննախադեպ վտանգի Է ենթարկում Ուկրաինայի ատոմային Էլեկտրակայանները եւ ճառագայթաակտիվ նյութերով մյուս օբյեկտները:

Մենք պետք Է շտապ միջոցներ ձեռնարկենք՝ ապահովելու համար դրանց անվտանգությունը եւ հուսալի աշխատանքը, նվազեցնելու միջուկային վթարի ռիսը, որը կարող Է լուրջ հետեւանքներ ունենալ առողջության եւ շրջակա միջավայրի համար ինչպես Ուկրաինայում, այնպես Էլ դրա սահմաններից դուրս»,- ընդգծել Է Գրոսսին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում